• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հնդիկ Տոնին որոշել է Հայաստանում ապրել

Մարիամ Սարգսյան 12:00 | 30.08.2021
Մարիամ Սարգսյան 12:00 | 30.08.2021
Toni, Tehal Sing

Հնդիկ Տոնին հյուրերին հայերեն բարեւով ու հայկական հյուրընկալությամբ է դիմավորում: Թեհալ Սինգ անձնագրային անունով, բայց որպես Տոնի հայտնի հնդիկը մոտ երկու տարի է՝ Հայաստանում է: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում տուն է վարձակալել, աշխատում է:

38-ամյա Տոնիին Հնդկաստանի Փենջափ բնակավայրից Հայաստանի հեռավոր գյուղ է հասցրել աշխատանքի փնտրտուքը: Դարբին է, Հնդկաստանում էլ նույն արհեստով է զբաղվել, բայց այնտեղ, ասում է, աշխատանք գտնելու խնդիր կա:

«Հայաստանում ու Հնդկաստանում պարենի եւ ապրուստի գները գրեթե նույնն են, բայց այնտեղ աշխատատեղերն են քիչ, վարձատրությունն էլ ավելի ցածր է, դրա համար էլ Հայաստան եկա, հյուրընկալ մարդիկ են»,- ասում է Տոնին:

Մեր կիսահայերեն-կիսաանգլերեն շփումը սկսվում է հայերենով: Տուն մտնելուն պես Տոնին հարցնում է՝ սո՞ւրճ, թե՞ թեյ: Նա սուրճ առաջին անգամ Հայաստանում է խմել: Ասում է՝ լավն է, բայց ինքը թեյին է սովոր: Հնդկաստանում հյուրերին սուրճի փոխարեն թեյ ու կաթ են առաջարկում, ու թեյի հանդեպ սերը սրճասեր Հայաստանում էլ հաղթել է:

Խնամքով հավաքում է թեյերի թղթե տուփերը, տան կողքի փոքրիկ օջախում դրանցով վառում կրակը, փայտի կտորներ ավելացնում ու օջախին դնում երկաթե թավան՝ հնդկական հաց՝ ռոթի պատրաստելու համար: Հայկական լավաշն ու հնդկական ռոթին, ասում է, շատ նման են: Խմորն էլ գրեթե նույնն է։ Հնդկաստանում կինն ու մայրն են ռոթի պատրաստել, ու քանի որ Հայաստանում մենակ է, հացն ինքն է թխում: Հայկական լավաշի գրտնակով «բացում» է խմորն ու թխում հնդկական ռոթին:

Toni, Tehal Sing
Տոնին հայկական ուտեստներ էլ է փորձել, ամենաշատը հայկական տոլման ու խորովածն է հավանել, բայց համեմունքների պակաս կա: Ինքն ուտելիք պատրաստելիս հնդկական սովորությամբ բազմատեսակ համեմունքներ է օգտագործում, որոնց բույրը տարածվում է թաղով մեկ:

Մինչ Տոնին հարմարվում է հայկական կենցաղին ու լավացնում հայերենը, Աղավնաձորի երիտասարդությունը լքում է գյուղը՝ հիմնականում հարմար աշխատանք չլինելու պատճառով:

Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը նշում է՝ գյուղում 2032 գրանցված բնակչից փաստացի բնակվում է մոտ 1530-ը:

«Գնում են հիմնականում 20-35 տարեկան բնակիչները, նոր կազմավորվող ընտանիքները: Աղավնաձորը խաղողագործությամբ զբաղվելու համար մարզի ամենանպաստավոր տարածքն է, այդ աշխատանքը մեծ պահանջարկ ունի, բայց երիտասարդությունը չի ուզում այգում աշխատել, գյուղատնտեսությամբ զբաղվել: Փոխարենը հարեւան գյուղերից ու մարզերից են այստեղ աշխատանքի գալիս»,- ասում է նա:

Գյուղից հիմնականում Երեւան են տեղափոխվում, բայց դեպքեր կան, երբ ՀՀ-ից են հեռանում, հիմնականում ՌԴ են մեկնում:

«Վերջին հատկապես երկու տարվա ընթացքում շատերն են սեփական այգիները, վարելահողերը վաճառել՝ Երեւանում կամ այլ քաղաքներում անշարժ գույք գնելու նպատակով: Այդ տարածքներն էլ հաճախ գնում են արտերկրից ՀՀ տեղափոխված քաղաքացիներ, ներդրումներ են անում, խաղողագործությամբ զբաղվում»,- ասում է բնակավայրի վարչական ղեկավարը:

Համայնքը ներդրումներ է անում, ծրագրեր իրականացնում, փորձում են բարենպաստ պայմաններ ապահովել, որ երիտասարդությունը չլքի գյուղը: «Գյուղը մեծ մասամբ գազաֆիկացված է, ասֆալտապատված, Մշակույթի տունը գործում է, ու հաջորդ տարի վերանորոգելու ենք, նոր մարզադպրոց, լողավազան ենք հիմնադրելու: Փորձում ենք դրական նախաձեռնություններ անել, բայց Երեւանի՝ հեշտ թվացող կյանքը կանչում է»,- ասում է նա:

Թեեւ երիտասարդությունը հակված է գյուղից գնալուն, բայց քիչ չեն դեպքերը, երբ տարիներ առաջ գյուղը լքածներն օր ծերության վերադառնում են: «Մի քիչ զգացմունքային ու ցավոտ հարց է: Ինչքան էլ գնան, լավ ապրեն, ծերության տարիներին շատերը վերադառնում են գյուղ: Եթե տարիներ առաջ վաճառել են հողամասը, նորից որոշում են հողատարածք գնել, տուն կառուցել ու ծերությունն անցկացնել այստեղ»,- ասում է նա:

Մինչ երիտասարդ աղավնաձորցիները լքում են գյուղը, հնդիկ Տոնին պատրաստվում է դեկտեմբերին մեկնել Հնդկաստան ու վիզայի հարցն արագ կարգավորվելու դեպքում վերադառնալ ընտանիքի՝ կնոջ, 13 ու 15-ամյա երեխաների ու մոր հետ եւ մշտական բնակություն հաստատել Աղավնաձորում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը կշարունակի աշխատանքը
հաջորդը
Գերժամանակակից ախտորոշիչ կենտրոն Գյումրիում

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

    20:30 | 02.07.2022
  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022
  • ՌԴ-ում կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

    17:03 | 02.07.2022
  • Մասկը եւ Հռոմի պապը քննարկել են մարդկության ապագան

    16:32 | 02.07.2022
  • ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԽ-ի հետ համաձայնագրերին

    15:36 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    Սոցիոլոգիական հարցում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա