• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ապահովում են ճանապարհի կառուցման անվտանգությունը

aliq 23:23 | 17.09.2021
aliq 23:23 | 17.09.2021
Russia army

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Արցախի Մարտակերտի շրջանի Ջանաթաղ բնակավայրից դեպի բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը հայտնել է, որ սահմանազատման գծի մոտ տեղակայված բջջային կապի աշտարակը կանոնավոր սպասարկում է պահանջում:  Նա նշել է, որ տեղական իշխանությունը օբյեկտի սպասարկման նպատակով գրունտային ճանապարհ է կառուցում եւ անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին:

Շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը հայտնել է, որ դիմել են խաղաղապահների օգնությանը՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ շինարարությունը կատարվում է Ադրբեջանի հետ սահմանից 200 մետր հեռավորությամբ: Նա նշել է, որ բջջային կապի աշտարակը 2000 բնակիչ ունեցող Ջանաթաղ բնակավայրի մոտ է:

Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրն Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի ապահովում է բջջային կապով ու գերարագ ինտերնետով:

Ճանապարհաշինական աշխատանքներ Մարտակերտում

Արցախի պետական հեռուստաընկերությունից հայտնել են, որ այս օրերին Մարտակերտի շրջանում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը: «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած ծրագրի իրականացմամբ զգալիորեն կկրճատվի Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհը: Շրջանի մի շարք գյուղեր էլ մայրուղու հետ կկապվեն նոր, բարեկարգ ճանապարհներով: Այս պահին ընթանում են հողային աշխատանքները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
հաջորդը
Մազի կամուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն