• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Դիվանագիտական ճգնաժամ գերտերությունների մակարդակով

aliq 21:48 | 18.09.2021
aliq 21:48 | 18.09.2021
AUKUS

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ է կանչել ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպաններին: Նա ընդգծել է, որ որոշումը պայմանավորված է Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջության հետ: Նախարարը շեշտել է, որ դա դաշնակիցների եւ գործընկերների միջեւ անթույլատրելի վարքագիծ է:

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու՝ AUKUS-ի մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաեւ հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թեւավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»:

ԱՄՆ-ը եւ Ավստրալիան ափսոսանք են հայտնել դեսպաններին հետ կանչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ՝ ասելով, թե առաջիկա օրերին կաշխատեն լուծել տարաձայնությունը։ Վաշինգտոնից եւ Կանբերայից դեսպաններին հետ կանչելը համարվում է դիվանագիտական աննախադեպ ճգնաժամ։

ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիան համարում է կենսական կարեւոր գործընկեր եւ սերտ շփման մեջ է ֆրանսիական կողմի հետ: «Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների  հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝ Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Փրայսը:

«Ֆրանսիան կենսական կարեւոր գործընկեր է եւ մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ընդգծել է Փրայսը: Նա նշել է, որ մտադրիր են առաջիկա օրերին հարցը քննարկել բարձրագույն մակարդակով, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

Ավստրալիայի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Ավստրալիան գնահատում է իր հարաբերությունները Փարիզի հետ։ ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, թե Ավստրալիան ուրախ կլինի ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաթիվ թեմաներն ու հետաքրքրությունները նորից քննարկելու հնարավորության համար։

ԱՄՆ-Բրիտանիա-Ավստրալիա անվտանգային նոր եռակողմ դաշինքի ստեղծումը նպատակ է հետապնդում հակազդելու Չինաստանի աճող ազդեցությանը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան ավազանում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատում հայտարարել է, թե Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների (AUKUS) կողմից ձեւավորված անվտանգության նոր գործընկերությունը չի թիրախավորում որեւէ երկրի՝ հերքելով Չինաստանի դեմ դաշինք կազմելու հարցադրումը:

Ջոնսոնը ասել է, որ նոր գործընկերության անդամները հետաքրքրված են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ամբողջ աշխարհում նավագնացությունը եւ առեւտրի ազատությունը պաշտպանելու հարցով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեպտեմբերի 18-ին նշվեց Գյումրու օրը
հաջորդը
«Էլուր» սպասված

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ-ը հանձնառու է ԼՂ կարգավորման հարցում

    19:47 | 26.05.2022
  • Մակրոնը եւ Էրդողանը քննարկել են հրատապ հարցեր

    18:55 | 26.05.2022
  • Կիեւը նախապայմաններ չունի՞

    18:31 | 26.05.2022
  • ԱՄՆ «փորձառու ձեռքն» Ադրբեջանում

    17:58 | 26.05.2022
  • Թեհրանը՝ հարթակ ռուս-ուկրաինական բանակցությունների համար

    17:39 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Օգս   Հկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա