• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Աշխարհում օրական արվում է 28,79 միլիոն պատվաստում

aliq 19:59 | 30.09.2021
aliq 19:59 | 30.09.2021
Covid-19 vaccination

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհի բնակչության 45.6 %-ը կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ է ստացել, ամբողջովին պատվաստվել է 33.9 %-ը։

Ամբողջ աշխարհում ներարկվել է պատվասանյութի 6,24 միլիարդ չափաքանակ, այս պահին օրական արվում է 28,79 միլիոն պատվաստում։ Քիչ եկամուտ ունեցող երկրների բնակիչների 2,3 %-ը ստացել է պատվաստանյութի գոնե առաջին չափաքանակը։

Ամենացածր ցուցանիշը՝ Հայաստանում

Հայաստանում 8.9 %-ը մեկ չափաքանակ է ստացել, ամբողջովին պատվաստվել է 4.9 %-ը։ Դեռեւս սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է բնակչության ընդհանուր թվի մոտ 7 %-ը, այն դեպքում, երբ Վրաստանում այս ցուցանիշը 17 տոկոս է, Ադրբեջանում՝ 35, Թուրքիայում՝ 58, Ռուսաստանում՝ 28, իսկ Իրանում՝ 16 %։

OurWorldInData-ի տվյալներով՝ Ադրբեջանում այս պահին մեկ չափաքանակ է ստացել բնակչության 47.3 %-ը, ամբողջությամբ պատվաստվել է 37.3 %-ը։ Թուրքիայում մեկ բաղադրիչ է ստացել 11․29 %-ը, ամբողջովին պատվաստվել է 51․81 %-ը։ Իրանում մեկ բաղադրիչ է ստացել 24․29 %-ը, ամբողջովին պատվաստվել է 18․40 %-ը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Ռուսաստանում գրեթե 47,5 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչը, լիովին պատվաստվել է 41 միլիոն քաղաքացի: Ըստ OurWorldInData-ի՝ ամբողջովին պատվաստվել է 28․82 %-ը, առաջին բաղադրիչով՝ 4․06 %-ը։

Վերջին մեկ շաբաթում պատվաստման գործընթացը դանդաղել է

Վրաստանի  հիվանդությունների կանխարգելման եւ հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն եւս անդրադարձել է պատվաստումների դինամիկային։

Նա նշել է, որ այսօրվա տվյալներով, երկու չափաբաժնով պատվաստված է Վրաստանի չափահաս բնակչության 27․9%-ը։ Օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին օրական միջինը 23 000 մարդ է պատվաստվել։ Մինչդեռ, ։ «Սակայն կառավարության հետ աշխատում ենք այս ուղղությամբ։ Կարեւոր է, որ դպրոցների անձնակազմի 80-90 %-ը լինի  պատվաստված, դպրոցների տնօրենները պիտի հորդորեն ծնողներին եւս պատվաստվել»,- նշել է Գամկղրելիձեն։

Նա անդրադարձել է մյուս երկրների փորձին՝ նշելով, որ որոշ երկրներում գործում է հասարակական վայրերում «կանաչ անձնագրերով» մուտքի թույլտվության համակարգը։ «Մեզ մոտ այս մեխանիզմի վրա աշխատանքն ավարտվում է, մի քանի նոր նախագծեր են մշակվում՝ դեկտեմբերի վերջին պատվաստման 60% ցուցանիշը գերազանցելու նպատակով»,- ասել է Գամկղրելիձեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսցի ընդդիմադիրները` Նոբելյան մրցանակի թեկնածուներ
հաջորդը
Մոսկվան սպասում է Երեւանի ու Բաքվի արձագանքին

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

    21:23 | 08.08.2022
  • Բանակցելու դուռը մի օր պետք է գալու ռուսներին․...

    21:10 | 08.08.2022
  • Պեկինի կոչը Երեւանին եւ Բաքվին

    20:45 | 08.08.2022
  • 150727 զբոսաշրջիկ 26-35 տարեկան է, 51115-ը` 18-25 տարեկան

    20:23 | 08.08.2022
  • 148 երկրաշարժ՝ միայն հուլիսին

    20:01 | 08.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 4

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

  • 5

    Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Օգս   Հկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա