• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրան. հուշաքար հայ զինվորի գերեզմանին

Անուշ Թրվանց 13:23 | 04.10.2021
Անուշ Թրվանց 13:23 | 04.10.2021
Hrach Hakobian

Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը նախօրեին նշել են 1980-1988 թվականներին տեղի ունեցած Իրան-իրաքյան պատերազմում նահատակված Հրաչ Հակոբյանի վերահուղարկավորման մեկ տարին, տեղի է ունեցել նոր դրված շիրմաքարի օրհնության կարգ:

«Ալիք Մեդիա»-ն Սպահանի ազգային առաջնորդարանից տեղեկացավ, որ արարողությանը հայ համայնքի գործիչներից բացի ներկա են եղել իրանյան բանակի բարձրագույն հրամանատարներ եւ սպաներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, որոնց ներկայությունը մեկ անգամ եւս շեշտել է Իրան-իրաքյան պատերազմից 33 տարի հետո Իրանում զինվորի մարմնի նույնականացման բացառիկ փաստը:

Ինչպես տեղեկանում ենք առաջնորդարանից, 1965-ին ծնված իրանահայ Հրաչ Հակոբյանը զոհվել է 1987 թվականի ապրիլի 9-ին՝ Բաբա Հադի բարձունքների ազատագրման համար իրականացված «Քարբալա 9» գործողության ժամանակ: Երկար տարիներ դին չի գտնվել, եւ նա համարվել է անհետ կորած:  2012 թվականին Բաբա Հադի բարձունքներում հերթական որոնողական  աշխատանքների ընթացքում գտնվել է մարմին, սակայն ինքնության չպարզվելու պատճառով, որպես անանուն զինվոր, 2013 թվականին  հուղարկավորվել է Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում: 2020 թվականին ԴՆԹ փորձաքննությունից պարզվել է, որ այն Հրաչ Հակոբյանի մարմինն է: Իրան-իրաքյան պատերազմի հայ մասնակցի աճյունը հարազատների ցանկությամբ փոխադրվել է նրա ծննդավայրի՝ Նոր Ջուղայի հայոց գերեզմանատուն:

Hrach hakobian

Նախօրեին գերեզմանատանը շիրմաքարի օրհնման արարողության ժամանակ Սպահանի հայոց թեմի առաջնորդն ու Հրաչ Հակոբյանի հարազատները շնորհակալություն են հայտնել պետական մարմիններին՝ հայ զինվորի ինքնությունը պարզելու եւ մարմինը Նոր Ջուղա տեղափոխելու համար: Իրանյան բանակի պատասխանատուները կարեւորել են իրանահայ համայնքի դերակատարությունը Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքում՝ նշելով, որ դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանի հայությունը կարեւորում է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Պատերազմի ընթացքում զոհվել է 98 հայ, վիրավորվել՝ 45-ը:

Միաժամանակ նշվել է, որ պատերազմի ավարտից 34 տարի հետո Իրանը շարունակում է ստանալ  պատերազմում զոհվածների մարմիններ եւ մասունքներ. այս տարվա հունվարին իշխանությունները ստացել են պատերազմում զոհված 55 իրանցու մասունք, որոնց ինքնությունը պարզելու համար կատարվում են փորձաքննություններ:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆումիո Կիսիդան՝ Ճապոնիայի 100-րդ վարչապետ
հաջորդը
Մարդասիրական օգնություն ԼՂ Ճարտար գյուղին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Գյումրու թատրոնը արցախահայության կողքին է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա