• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

«Նռան գույնը» Էկվադորից Հայաստան

Աննման Մինասյան 13:45 | 27.10.2021
Աննման Մինասյան 13:45 | 27.10.2021
Karla Koronado

Էկվադորցի, ներկայում Պորտուգալիայում ապրող բանաստեղծ Կարլա Բադիլյո Կորոնադոն Հայաստանում է՝ իր «Նռան գույնը» բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության հատորը ներկայացնելու եւ նոր նախագծեր զարգացնելու նպատակով։

Բանաստեղծի հետ հանդիպումը կայացավ Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Ակտուալ արվեստ» մշակութային միության 25-ամյակի միջոցառումների շարքում։

Հեղինակը հնչեցրեց իր երաժշտական ստեղծագործություններից, ընթերցեց բանաստեղծություններ «Նռան գույնը» ժողովածուից՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ։

Karla Koronado
Գյումրեցի հանդիսատեսը զգաց անմիջական եւ յուրօրինակ բանաստեղծի ասելիքը, հայտնվեց նրա արտասովոր հնչյունների աշխարհում։

Ստեղծագործական իր ընթացքը բանաստեղծը համարում է «մշտապես գործող լաբորատորիա», որը ներառում է փիլիսոփայությունը, կենսաբանությունն ու պատմությունը՝ դրանք մշտապես դիտարկելով խաղային տեսանկյունից։

«Ամեն ինչ սկսվեց տասը տարի առաջ,- ասում է Կարլան,- տեսա Փարաջանովի ֆիլմը Սայաթ-Նովայի մասին, եւ դա իմ կյանքը փոխեց»։

«Նռան գույն»-ից տպավորված՝ պոեմ է գրում։ Ասում է՝ սկսեցի գրել ու գրել, կանգ առնել չկարողացա եւ ֆիլմը գրքի վերածեցի։ Հայաստան գալու բուռն ցանկություն առաջացավ։

Մինչ Կարլան կիրականացներ Փարաջանովի եւ Սայաթ-Նովայի հայրենիքում լինելու երազանքը, Հայաստանում արդեն թարգմանվել էր նրա ժողովածուն։ Իսպանալեզու արձակի եւ չափածոյի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանը տեսել ու հաճելիորեն զարմացել էր, որ փարաջանովյան արվեստը ոգեշնչման աղբյուր է նաեւ այլազգի ստեղծագործողի համար։ Սիրով թարգմանել էր «Նռան գույնը» եւ խմբագիր, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի հետ կազմակերպել Կարլայի Հայաստան գալը։

Karla Koronado«Գրքի երեւանյան շնորհանդեսից առաջ կազմակերպեցինք այս համերգ-հանդիպումը Գյումրիում։ Ես սիրում եմ Գյումրին եւ ցանկություն ունեցա, որ կարեւոր բաները նաեւ այստեղ լինեն»,- ասում է Տիգրան Պասկեւիչյանը։

Կարլան արդեն հասցրել է լինել Հայաստանի որոշ տեսարժան վայրերում, այցելել է Փարաջանովի գերեզմանին։ Մեծ ցանկություն ունի լինելու նաեւ Հաղպատի վանական համալիրում, որտեղ նկարահանվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմը։

«Նռան գույնը» ժողովածուն 2016 թվականին «Loewe» հիմնադրամի «Երիտասարդ ստեղծագործողներ» անվանակարգում 800 ստեղծագործություններից առաջին պատվավոր տեղն է գրավել։ Կարլան պատմում է, որ մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում հնչեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։

Բանաստեղծը հայրենիք վերադառնալուն պես Հայաստանում տեսածն ու լսածը, զգացածն ու ապրածը թղթին կհանձնի, վստահ է՝ յուրօրինակ ու հաճելի տպավորություններով հագեցած ժողովածու է լինելու։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 30-ին, մայրաքաղաքում՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում, տեղի կունենա «Նռան գույնը» ժողովածուի շնորհանդեսը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանում քննարկվում է Աֆղանստանի խնդիրը
հաջորդը
Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու պայմանավորվածություն

    21:14 | 01.07.2022
  • Թուրքիան կշարունակի հավասարակշռված քաղաքականությունը․ Էրդողան

    20:46 | 01.07.2022
  • Կարագացնեն ինտեգրման գործընթացը

    20:23 | 01.07.2022
  • Լապիդը ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը

    20:01 | 01.07.2022
  • Շվեդիան չի շտապում արտահանձնել իր քաղաքացիներին

    19:37 | 01.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա