• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հայոց ցեղասպանության անվանման քաղաքականությունը

Անուշ Թրվանց 17:48 | 28.10.2021
Անուշ Թրվանց 17:48 | 28.10.2021
Vardan Matiossian book

Բրիտանական «Bloomsbury Publishing» ընկերության ճյուղերից մեկը՝ 1983 թվականին հիմնված «I. B. Tauris» անկախ հրատարակչատունը (Լոնդոն, Նյու Յորք), սկիզբ է դրել «Հայերը արդի եւ վաղ արդի աշխարհում» մատենաշարին: Մատենաշարի խմբագրական խորհրդում (գլխավոր խմբագիր՝ պատմաբան Պետրոս Տեր-Մաթոսյան) ընդգրկվել են 13 հոգի՝ պատմաբաններ, գրականագետներ, ազգագրագետներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Նիդերլանդներից եւ Հայաստանից։

«Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ, որ մատենաշարը հրատարակելու է հայագիտական թեմայով ուսումնասիրություններ, որոնք նորարար մոտեցումներ են ներկայացնելու հայոց պատմության, քաղաքականության եւ մշակութային թեմաներին, հատկապես Միջերկրական ծովի, Միջին Արեւելքի, պատմական Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանում 1500-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Մատենաշարի առաջին գիրքն արդեն լույս է տեսել. այն ամերիկաբնակ գիտնական, հետազոտող Վարդան Մատթեոսյանի «Հայոց ցեղասպանության անվանման քաղաքականությունը» (The Politics of Naming the Armenian Genocide: Language, History and «Medz Yeghern») գիրքն է անգլերենով:

Մեկ տասնամյակ տեւած աշխատանքի արդյունքում ստեղծված գիրքն ուսումնասիրում է «Մեծ եղեռն» արտահայտության ծագումն ու զարգացումը։ Գրքի հրատարակիչները նշում են, որ հայերի դեմ գործված եղեռնը (ոճիր) լայնորեն ընդունված է պատմաբանների կողմից իբրեւ 20-րդ դարի ցեղասպանության դասական դեպքերից մեկը, բայց նրա ճշգրիտ իրավական սահմանումը սուր պայքարի ու բանավեճի առարկա է դարձել միջազգային քաղաքականության մեջ։ Գիտնականն ուշադրություն է դարձրել հատկապես պատմագրության մեջ անտեսված ու սխալ մեկնաբանված այս թեմայի վրա՝ որդեգրելով պատմական, լեզվական, գրական ու քաղաքական բազմակողմանի մոտեցում:

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Վարդան Մատթեոսյանը նշում է, որ իր համար սկզբունքային է եղել բոլոր հարցերին անդրադառնալ փաստերի ուժով։ «Ամերիկահայ մամուլում քսան տարի առաջ մի առաջարկ էր տեղ գտել՝ «եղեռն» բառն առհասարակ չօգտագործել եւ հատկապես ջնջել բոլոր հուշարձանների վրայից, այն պատճառաբանությամբ, թե խոչընդոտ է դառնում ցեղասպանության ճանաչման համար: Սա ինձ մղեց կազմելու հայերեն եւ այլ լեզուներով արձանագրությունների գրեթե ամբողջական ցանկ, որում հիշատակվում են «եղեռն» եւ «ցեղասպանություն» բառերը: Ցանկն, ի դեպ, հրատարակվել է գրքի հավելվածներից մեկում։ Գրքում ցույց եմ տվել, որ «եղեռն» բառը բառացի թարգմանվել է «genocide» կամ դրան համապատասխանով բառով, եւ որ արձանագրությունների ջախջախիչ մեծամասնությունը մինչեւ 2001 թվականն արդեն պարունակում էր «ցեղասպանություն» բառը։ Այս երեւույթն առավել եւս ընդգծվել է վերջին քսան տարում»,- ասում է գրքի հեղինակը:

Վարդան Մատթեոսյանը նշում է նաեւ, որ գիրքը գրելիս օգտվել է ամենատարբեր աղբյուրներից՝ գրաբար գրականություն, 17-21-րդ դարերի բառարաններ, 19-21-րդ դարերի գեղարվեստական գործեր եւ հուշագրություններ, հայ եւ օտար մամուլ, ինչպես նաեւ պատմագիտական հարուստ գրականություն (ուսումնասիրություններ, հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ) հայերեն եւ այլ լեզուներով։

«Ալիք Մեդիա»-ի ամբողջական հարցազրույցը գրքի հեղինակ Վարդան Մատթեոսյանի հետ կարող եք կարդալ վաղը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի ՔԿՀ-ներում 2113 ազատազրկված կա
հաջորդը
Պատրաստակամ է Հայաստանին աջակցելու հարցում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023
  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա