• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը

aliq 11:45 | 02.11.2021
aliq 11:45 | 02.11.2021
Department of State US

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու եւ երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։

Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ Երեւանում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։

Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաեւ կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Ուրախ ենք, որ տարածաշրջանի եւ մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոնք թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը»,- նշել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից բացի նաեւ հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Թբիլիսիում 2018-ին եւ Բաքվում 2019-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազգային տուրքից հաշվետվություն չկա՞
հաջորդը
Պատվաստվածների մուտքը Իսրայել թույլատրվում է
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Դպրոցական արձակուրդի օրերը հայտնի են

    12:18 | 02.10.2023
  • Դեսպանատան վրա հարձակում գործածը մահապատժի է դատապարտվել

    12:00 | 02.10.2023
  • Ընտրություն երկու վատթարագույնի միջեւ

    11:13 | 02.10.2023
  • Դիլիջանի թունելը գիշերը կփակվի

    10:40 | 02.10.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին

    10:30 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա