• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրամիությունն աջակցում է համանախագահների մանդատին

aliq 15:47 | 11.11.2021
aliq 15:47 | 11.11.2021
European Union

Եվրամիությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 9-ի հրադադարի մեկ տարվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ թեեւ Ղարաբաղյան վերջին պատերազմը դադարել է, սակայն հակամարտությանն առնչվող բազմաթիվ հարցեր դեռ պետք է լուծվեն` բանակցություններով առաջ շարժվելու համար դեպի համապարփակ ու կայուն կարգավորում։

Բրյուսելը կողմերին կոչ է արել խստորեն հարգելու հրադադարը, անհապաղ ազատ արձակելու բոլոր ձերբակալվածներին, լիակատար համագործակցություն ծավալելու ականազերծման եւ սահմանային շրջաններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակում է մնալ հավատարիմ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը՝ ԵՄ արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոն հիշեցրել է, որ Բրյուսելը կարեւոր դեր է խաղացել ձերբակալվածների ազատ արձակման եւ ականների քարտեզների փոխանակման հարցում: «Եվրամիությունը նաեւ աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց` ավելի քան 17 միլիոն եվրո տրամադրելով մարդասիրական նպատակների համար, դդրանց թվում` ականազերծման եւ վերականգնման»,- ասված է հայտարարությունում:

Եվրամիության արտգործնախարարի խոսնակը կրկնել է` Միությունը պատրաստ է նաեւ աջակցելու կողմերին սահմանային լարվածության թուլացման եւ դելիմիտացիայի հարցերում` տրամադրելով տեխնիկական աջակցություն, եթե կողմերը դրա կարիքը կունենան: Բացի դրանից՝ Բրյուսելը նաեւ քաջալերել է կողմերին՝ վերաբացելու տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում:

«Ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանն ու տառապանքին վերջ տալու համար անհրաժեշտ է համապարփակ կարգավորում: Այդ նպատակին հասնելու համար Եվրամիությունը կշարունակի ակտիվ կապի մեջ լինել միջազգային դաշնակիցների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ լիովին աջակցում է նրանց մանդատին` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չլուծված խնդիրների համապարփակ լուծումը գտնելու համար»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիպրոսում հայկական պուրակ է բացվել
հաջորդը
Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն