• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Սահմանվել են աղյուսակներ խթանիչ պատվաստման համար

aliq 16:49 | 29.11.2021
aliq 16:49 | 29.11.2021
covid-19 vaccination

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ՝ խթանիչ չափաքանակը:

Նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: Ավանեսյանը նշել է, որ ոչ ՌՆԹ հիմքով՝ Moderna-ով, Pfizer-ով պատվաստված քաղաքացիներին խորհուրդ է տրվում երրորդ անգամ պատվաստվել տվյալ տեսակի պատվաստանյութով։

«Վերապատվաստման համար, այսինքն՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ եւ ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,- հիշեցրել է Ավանեսյանը:- Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ»:

Նախարարն ընդգծել է, թե վերջերս ամփոփված հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:

Հայաստանում արդեն իսկ կան երրորդ դեղաչափ ստացող քաղաքացիներ: «Մեզ համար շատ  կարեւոր է, որ երրորդ՝ խթանիչ դեղաչափն առաջնակի կերպով ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ 65 տարեկանն անց քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, բուժաշխատողները»,- շեշտել է Ավանեսյանը:

Երրորդ չափաքանակը Եվրոպայում

Դեռ օգոստոսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արձակուրդի շրջանն ավարտվելուն պես Ֆրանսիայում տարեց մարդկանց եւ բնակչության խոցելի խմբերին կսկսեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինն առաջարկել:

Շաբաթներ առաջ էլ Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին հայտարարել էր ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակով պատվաստման նպատակահարմարության մասին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում նոր էլեկտրակայան է բացվել
հաջորդը
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ավստրալիայի խորհրդարանում

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

    21:23 | 08.08.2022
  • Բանակցելու դուռը մի օր պետք է գալու ռուսներին․...

    21:10 | 08.08.2022
  • Պեկինի կոչը Երեւանին եւ Բաքվին

    20:45 | 08.08.2022
  • 150727 զբոսաշրջիկ 26-35 տարեկան է, 51115-ը` 18-25 տարեկան

    20:23 | 08.08.2022
  • 148 երկրաշարժ՝ միայն հուլիսին

    20:01 | 08.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 4

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

  • 5

    Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա