• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հոսպիտալացվել է շուրջ 600 մարդ

aliq 22:15 | 05.01.2022
aliq 22:15 | 05.01.2022
grip

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի նոր տեսակի վիրուսի հետեւանքով շուրջ 600 քաղաքացի հոսպիտալացված է։ Նրանց 95 տոկոսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են։

Նախարարը նշել է, որ քաղաքացիները կարող են պատվաստումներ ստանալ գրիպի դեմ․ դա որեւէ հակացուցում չունի կորոնավիրուսի դեմ միաժամանակյա պատվաստումների նկատմամբ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել է, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը դեռեւս անկայուն է՝ հաշվի առնելով,  որ հիվանդացության շեմը բարձր է երկու անգամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 անգամ։

Աբովյանը նշել է, որ Արարատի եւ Տավուշի մարզերում դիտվում է բարձր, իսկ Երեւանում եւ մնացած մարզերում միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ 13 խնամառու վերակենդանացման բաժանմունքում է: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը։

ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշել է, որ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է, դիմելիությունը բարձր է, բերվում են անգամ 44 օրական հիվանդացած երեխաներ:

Նա ընդգծել է, որ ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որով հիմնականում հիվանդանում են 0-5 տարեկան երեխաները։

Սարգսյանը ներկայացրե է ախտանիշները՝ նշելով, որ մի քանի օր դիտվում են բարձր տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր։ Նա նշել է, որ այս վարակի հետեւանքներն ազդում են այլ հիվանդությունների զարգացման վրա, ինչպես մնացած բոլոր շնչառական վարակների դեպքում է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր սահմանափակումներ չպատվաստվածների համար
հաջորդը
Արտակարգ դրություն, թռիչքների չեղարկում, ակնկալիքներ ՀԱՊԿ-ից

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանին մեղադրում են СНВ-3/New START պայմանագիրը խախտելու համար

    16:53 | 01.02.2023
  • Զոհվածի մարմինը նույնականացվել է․ ՀՀ քննչական կոմիտե

    16:31 | 01.02.2023
  • Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Leopard տեսակի տանկեր

    16:07 | 01.02.2023
  • Intel-ում կրճատել են աշխատավարձները

    15:45 | 01.02.2023
  • Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցել․ Չեխիայի նորընտիր նախագահ

    15:21 | 01.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա