• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առաջարկել է կազմել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ

aliq 14:53 | 10.01.2022
aliq 14:53 | 10.01.2022
CSTO

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում ՀԱՊԿ–ին առաջարկել է Աֆղանստանի շուրջ անվտանգության գոտի, ինչպես նաեւ արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ կազմել։

Նրա համոզմամբ` ՀԱՊԿ-ը պետք է բացահայտի եւ դադարեցնի իր անդամ երկրների քաղաքացիների շարժումը դեպի այն տարածաշրջաններ, որտեղ ահաբեկչական ակտիվություն կա։

Ըստ Տաջիկստանի նախագահի՝ ՀԱՊԿ սահմաններին այսօր ավելի քան 6000 ԻՊ զինյալներ կան, որոնք հիմնականում կենտրոնացած են հենց Աֆղանստանում։

Ռահմոնը հիշեցրել է Աֆղանստանում անցյալ տարի օգոստոսին արգելված ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամների ազատ արձակման մասին, ինչն էլ ավելի է ամրացրել նրանց դիրքերն ու ռազմական ոգին։

Ըստ նրա՝  քաղաքացիները, ահաբեկիչների աջակցությունից ոգեւորված, կարող են դիմել ամենածայրահեղ քայլերի, ինչի ապացույցն է Ղազախստանում անկարգություններին շարքային քաղաքացիների մասնակցությունը: Տաջիկստանի նախագահը նման գործընթացների կանխման համար կարեւորել է ՀԱՊԿ երկրների իրավապահ կառույցների համագործակցված աշխատանքը։

Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում իրավիճակն օրեցօր սրվում է

«Ահաբեկիչները չունեն հայրենիք, չունեն ազգություն, չունեն հավատք։ Նրանց հարկավոր է ոչնչացնել` որտեղ էլ որ լինեն»,– հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

Ռահմոնը նշել է, որ Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում իրավիճակն օրեցօր սրվում է։ Նա ասել է, որ առանձնապես ուշադրության կենտրոնում պետք է պահել օտարերկրյա կրոնական ուսումնական կենտրոններ սովորելու մեկնող անձանց, քանի որ այդ կենտրոններում նրանք մանրամասն էքստրեմիստական պատրաստություն են անցնում։

«Տաջիկստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ միայն չեզոքացրել է իր քաղաքացիներին միջազգային կրոնական կազմակերպություններում ներգրավելու ալիքները, այլեւ այդպիսի կազմակերպություններից հայրենիք է վերադարձրել իր ավելի քան 5000 քաղաքացիներին»,– ընդգծել է Էմոմալի Ռահմոնը։

Տաջիկստանի նախագահը նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների քարոզչության հետեւանքով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են  Իրաքում ու Սիրիայում, նրանց մեծ մասը ոչնչացվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ անդամ երկրներին լուրջ մարտահրավերներ են սպասում
հաջորդը
Կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն կբացվի

    15:34 | 28.05.2023
  • Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

    14:45 | 28.05.2023
  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

  • 3

    Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

  • 4

    Մի հանցագործության անատոմիա

  • 5

    Այս իշխանությունները եկել եւ լավ «օգտվում» են նախկինների...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա