• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան ակնկալում է Բաքվի եւ Երեւանի արձագանքը

aliq 18:00 | 20.01.2022
aliq 18:00 | 20.01.2022
Maria Zakharova

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ Բաքվից եւ Երեւանից պաշտոնական արձագանք է ակնկալում։ Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձեւաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին դրա մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020-ից հետո ծագած տարածաշրջանային իրողությունները։

«Մեր դիրքորոշոմանն ամբողջությամբ համամիտ են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2021-ի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունում»,- ասել է Զախարովան։

Ըստ դիվանագետի՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին եւ Երեւանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Զախարովան նշել է, որ 2021-ի սեպտեմբերին եւ նոյեմբերին Նյու Յորքում եւ Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021-ի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։

Զախարովան՝ Իլհամ Ալիեւի Կիեւ կատարած այցի մասին

Մարիա Զախարովան պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ուկրաինա կատարած այցի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո արված մի շարք հայտարարությունների մասին հարցին։  Զախարովան մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների կառուցումը համարում է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը, սակայն կարեւոր է, որ այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։

«Այդ սկզբունքային դիրքորոշումն ենք հաշվի առնում նաեւ այլ երկրների հետ մեր շփումների կառուցման հարցում: Նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան հավելել է, որ Ադրբեջանի նախագահի այցը Կիեւ մանրամասն քննարկվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:

Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները Կիեւում քննարկել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) երկրները միավորող տրանսպորտային միջանցք ստեղծելու հեռանկարները։

ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներն են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի
հաջորդը
Արտակարգ իրավիճակների թվի աճի արձանագրում ԼՂ-ում
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Թյուրքական պետությունների կազմակերպությունը դատապարտել է

    22:45 | 21.09.2023
  • Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ․ Բեգլարյան

    22:13 | 21.09.2023
  • ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակը քննարկել է Մակրոնի հետ

    22:06 | 21.09.2023
  • Փաշինյանի եւ Հայաստանի հետ առնչություն չունեն. Էրդողան

    21:56 | 21.09.2023
  • Այ, գետինը մտնեք, գետինը

    21:39 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա