• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՄենքՍփյուռք

Հունահայերի՝ Հայաստան ուղարկած օգնության մի մասը տեղ չի հասել

Անուշ Թրվանց 20:00 | 17.02.2022
Անուշ Թրվանց 20:00 | 17.02.2022
humanitarian aid Artsakh

Հունաստանի Հայ օգնության միությունը եւ Հայ կապույտ խաչ կազմակերպությունը վրդովված նամակ են գրել Հայաստանի մի շարք պետական կառույցների: Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո հունահայության հավաքած օգնության մի կարեւոր մասը տեղ չի հասել:

«Ալիք Մեդիա»-ն Հունաստանի Հայ օգնության միությունից տեղեկացավ, որ խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 12-ին եւ 2021-ի հունվարի 9-ին Հայաստան ուղարկված 15 պալլետի (բեռնատակդիրի) մասին է, որը հասցեագրված էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ): Միությունը օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային պահեստներից մեկի պատասխանատուից է տեղեկացել, որ մեկ տարի առաջ ուղարկված օգնությունը դեռ մնում է օդանավակայանում, եւ որ ԱԻՆ-ը տեր չի կանգնում ուղարկվածին: Տեղեկացանք նաեւ, որ «Զվարթնոց»-ում 2020-ից եւ 2021-ից պահվող բեռները բժշկական սարքավորումներ են (սայլակներ, հենակներ եւ այլն) եւ մեծ քանակությամբ թանկարժեք դեղորայք:

Հունաստանի Հայ օգնության միությունից միաժամանակ տեղեկացնում են, որ 44-օրյա պատերազմի օրերին եւ հաջորդող չորս ամիսներին Արցախի մեր հայրենակիցներին եւ վիրավոր զինվորներին օգնելու նպատակով Հունաստանի հայկական համայնքում մարդասիրական օգնություն հավաքելու աննախադեպ արշավ էր ծավալվել, որին մասնակցել է ոչ միայն հայ, այլեւ հույն ժողովուրդը:

Նշվում է, որ Հունաստանի Հայ կապույտ խաչի ու Մակեդոնիայի եւ Թրակիայի Հայ գթության խաչի նախաձեռնած արշավը պատերազմի օրերին իր շուրջն էր համախմբել համայնքի բոլոր կառույցներին, մարդասիրական կազմակերպություններին, բարերարներին, հունական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների, եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հունաստանի պաշտպանության նախարարության տրամադրած երկու օդանավերով օգնության մեծ մասը հասել է Հայաստան (մյուս մասն ուղարկվել է ցամաքային ճանապարհով):

Հունահայ կազմակերպությունները նաեւ հայտնում են, որ մարդասիրական բեռներում հագուստը, ծածկոցներն ու վերմակները, խաղալիքներն ու այլ պիտույքներ, որ հասցեագրված էին Հայաստանի Հայ օգնության միությանը, միության ներկայացուցիչը նույն օրը, հավելյալ գումար վճարելով (ինչը, ի դեպ, նույնպես անընդունելի են համարում մարդասիրական օգնության դեպքում), ստացել է, իսկ բժշկական օգնությունը, նոր են պարզել, որ մնացել է «Զվարթնոց»-ում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարին, արտակարգ իրավիճակների նախարարին եւ Հունաստանում ՀՀ դեսպանին հասցեագրված նամակում Հունաստանի ՀՕՄ-ն ու Կապույտ խաչ կազմակերպությունները մասնավորապես գրել են.

«Ի հայտ եկած այս ա­մո­թա­լի իրականությունը մեզ ավելի է վրդովեցնում, երբ նկատի ենք ունենում, որ հայ եւ հույն անհատներ եւ ընկերություններ արագ արձագանքել են մեր դիմումներին եւ տրամադրել թանկանոց իրեր եւ դեղորայք:

Օգնության հավաքագրումն ընթացել է Հունաստանում համավարակի սաստիկ օրերին, երբ առկա էր պետության կողմից սահմանված տեղաշարժվելու խիստ արգելքներ: Այս աշ­խա­տան­քին լծված մեր միու­թյուն­նե­րի կամավորները ջանք չխնայեցին եւ, յուրաքանչուրն իր վրա վերցնելով սահմանափակումները խախտելու դիմաց 300 եվրո տուգանքի հանգամանքը, շրջեցին ողջ Հունաստանով եւ հավաքեցին օգնությունը, որ այն ժամ առաջ հասնի հայրենիք:

Մեր բա­րե­կա­մա­կան հարաբերությունները հունական պետության հետ օգտագործելով՝ կարողացանք ապահովել զինվորական օդանավեր, որ ժամ առաջ մարդասիրական օգնություն հասնի Հայաստան:

Չենք ու­զում նույ­նիսկ մտածել, թե ինչպիսի տպավորություն կարող է ստեղծվել հունական կառավարության եւ պետական շրջանակների մոտ, եթե նրանց հասնի անտարբերության պատճառով ստեղծված այս ամոթալի իրականության մասին լուրը:

Իսկ ա­մենա­կա­րե­ւոր կե­տն ու հարցականը մեզ համար այն է, թե ովքեր են այն հանցավոր մարդիկ, որոնք չշտապեցին օգնությունը ստանձնելու եւ բաժանելու կարիքավոր եւ վիրավոր հերոս զինծառայողներին, այլ, թաքնվելով դիվանակալական (բյուրոկրատական-խմբ.) տար­բեր ձե­ւա­կերպումների հետեւում, մի ամբողջ տարի այն պահեցին «Զվարթնոց»-ի պահեստներում»:

ԱԻՆ-ից այս առիթով «Ալիք Մեդիա»-ին պատասխանեցին, որ հարցը նախարարության օրակարգում է եղել միշտ, խնդիրն օրենսդրական դաշտում է, եւ նախարարությունը շուտով հայտարարություն կանի:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շվեդիան չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին
հաջորդը
Ամենամեծ գնահատականը մեր աշխատանքի արժեւորումն է

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին ՌԴ-ն լքելու կոչ է...

    16:28 | 01.04.2023
  • Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

    15:22 | 01.04.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը

    13:59 | 01.04.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ

    13:30 | 01.04.2023
  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա