• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Շիրակի ձմեռ» փառատոնն ազդարարեց գարնան գալուստը

Աննման Մինասյան 20:00 | 28.02.2022
Աննման Մինասյան 20:00 | 28.02.2022
Gyumri winter

«Շիրակի ձմեռ» փառատոնն այս տարի նոր հասցեում էր համախմբել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի մարզասերներին եւ արկածասեր հյուրերին։ Ավանդաբար Շիրակի ամենահյուսիսում՝ Աշոցքում անցկացվող տոնակատարությունն այս անգամ տեղափոխվել էր Ախուրյան խոշորացված համայնքի Մեծ Սարիար գյուղի անտառային հատված։

«Շիրակի ձմեռ 2022»-ը նախաձեռնել եւ իրականացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը, աջակցել է Շիրակի մարզպետարանը։

Փառատոնի նախօրեից մարզում ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման պատճառով ձյունը հասցրել էր հալվել՝ նախատեսված որոշ խաղաձեւերի իրականացումն անհնարին դարձնելով։ Չնայած եղանակի բերած խոչընդոտներին՝ Մեծ Սարիարի անտառում հյուրերի եւ բարձր տրամադրության պակաս չեղավ։

Gyumri winter

«Թող «Շիրակի ձմեռ 2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակն ու ազդարարի գարնան սկիզբը»,- միջոցառման սկզբում հայտարարեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային, մարզական միջոցառումների ու մրցելույթների, երգ ու պարի։ Կից տաղավարներում համեղ ուտեստների ու խմիչքի պակաս նույնպես չեղավ։

Ամասիա համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կամո Սալնազարյանը 3 դահուկորդ սաների եւ բազմաթիվ ամասիացիների հետ վաղ առավոտից ուղեւորվել էր Մեծ Սարիար։ Սաները մրցավազքի են պատրաստվում, մանկավարժները՝ հաղթանակի։

Kamo Salnazaryan

Սալնազարյանը նախապես տարածքը զննել էր, տեսել, որ այնքան էլ ձյունառատ չէ, բայց ասում է՝ չեն ընկճվում, կարեւորը տրամադրությունն է։

Մինչ դահուկորդները կչափեին ուժերը, համեմատաբար ձյունառատ այլ տարածքներում մարդիկ մոտորասահնակ վարեցին, ձնագնդի ու այլ ձմեռային խաղեր խաղացին։

Gyumri winter

Տաղավարների մի շարք էլ նախատեսված էր շիրակցի պատանի ստեղծագործողների աշխատանքները ցուցադրելու համար։ Առաջին տաղավարում Եվրոպական միության աջակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հիմնած «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն են ցուցադրված՝ թեւնոցներ, կտորից տոպրակներ, տիկնիկներ, էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված օճառներ։ Վաճառքից ստացած գումարը կներդնեն, որ նոր հումք ձեռք բերեն։Gyumri winter

Հարեւանությամբ պատանի ծրագրավորողների նախագծած ռոբոտներն ու նորագույն սարքավորումներն են զարմացնում զբոսաշրջիկներին։

Edgar Manukyan

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Էդգար Մանուկյանը ներկայացնում է իր սաների աշխատանքները եւ վստահեցնում, որ աշխարհը դեռ շատ է լսելու տաղանդավոր հայ ծրագրավորողների նոր սերնդի մասին։

Անտառի մեկ այլ «սենյակում» համադամ ուտեստների բույրն էր տարածվել։ Պրաքսի Առաքելյանը ավանդական հայկական խոհանոցն է ներկայացնում՝ փոխինձ, կոմպոտ, ղափամա։

Praxi Arakelyan

Երիտասարդ խոհարարը վստահեցնում է՝ ինչքան էլ դրսից նոր ուտեստներ ներկրվեն, միեւնույնն է, մեր հնամենի կերակրատեսակներն իրենց դիրքերը չեն զիջում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին գոհ է միջոցառման արդյունքներից։ Ըստ նրա՝ ծրագիրը բազմաթիվ նպատակներ է հետապնդում։

Konstantin Sokulsky

«Այսօրվա փառատոնը զբոսաշրջության նոր հասցե բացահայտեց գյուղական բնակավայրերն ու էկոտուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների համար։ Միջոցառումը փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծեց։ Ինչպես տեսնում եք, մեկ օրվա կտրվածքով աննախադեպ ծավալի վաճառք եղավ»,- ասաց Սոկուլսկին եւ վստահեցրեց, որ նոր համագործակցության եզրերն ավելի են ընդլայնվում հօգուտ Շիրակի մարզի։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
36 երկրների արգելել է օգտագործել իր օդային տարածքը
հաջորդը
ԵՄ պատժամիջոցները խանգարել են Լավրովին մեկնելու Ժնեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն