Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուա ֆոն դեր Լայենը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել Եվրահանձնաժողով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով։
Միեւնույն ժամանակ նա խուսափել է ԵՄ ընդունման հնարավոր ժամկետների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի անդամակցության հեռանկարի մասին հարցերից։
Ֆոն դեր Լայենը կասկածից դուրս է համարել, որ եվրոպական արժեքներն իրենց կյանքերով պաշտպանող խիզախ ուկրաինացիները պատկանում են եվրոպական ընտանիքին:
Նա նշել է, որ հարցը կքննարկվի ԵՄ անդամ երկրների հետ։ «Բայց այժմ մեր առաջին խնդիրը պետք է դառնա այդ ահավոր պատերազմն ավարտելը»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։