• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհԽմբագրականՔաղաքականություն

Բաց պահել քաղաքական երկինքը

Մհեր Արշակյան 19:15 | 07.03.2022
Մհեր Արշակյան 19:15 | 07.03.2022
Zelensky

Զելենսկին համառորեն խոսում է Ուկրաինայի օդը ՆԱՏՕ-ի ռմբակոծիչներով փակելու մասին, ՆԱՏՕ-ն համառորեն ասում է՝ չենք կարող փակել, դրանից համաշխարհային երրորդ պատերազմի հոտ է գալիս։

Գիտի՞ սա Զելենսկին։ Իհարկե։ Ուրեմն ինչո՞ւ է պնդում։ Որովհետեւ նրա կարծիքով Ռուսաստանը միայն Ուկրաինայով չի բավարարվելու։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ռմբակոծելու է նաեւ Լեհաստանը, Ռումինիան, Չեխիան, Դանիան, բոլորին, որոնք այս կամ այն կերպ նպաստել են, որ այս պատերազմում Պուտինը հեշտ չհաղթի։

Արեւմուտքն այդ կարծիքին չէ։ Նա Պուտինին համարում է խելագար, բայց գերազանց հասկանում է, որ ՆԱՏՕ-ի երկրին ռմբակոծելուց հետո աշխարհը նախկինը չի լինի ոչ միայն փոխաբերական իմաստով, այլեւ ուղղակի։ Աշխարհը պարզապես չի լինի։ ՆԱՏՕ-ն չի կարող թույլ տալ իր տարածքի անպատիժ ռմբակոծում, որովհետեւ դա հեղինակության հարց է։ Նա կոշտ կհակադարձի։ Իսկ կոշտ հակադարձելն արդեն երրորդ համաշխարհային պատերազմ է մի մոլորակի վրա, որտեղ ապրում են նաեւ Պուտինի դուստրերն ու թոռները։

ԱՄՆ-ն այնքան էլ բաց չի խաղում, բայց հասկացնում է Ուկրաինային, որ այս պատերազմում խնդիրը Ռուսաստանին հաղթելը չէ, այլ թուլացնելը։ Ռուսաստանին հաղթելը «նոր Ռուսաստան» կսարքի Չինաստանին, իսկ ԱՄՆ-ին դա պետք չէ։ Անհրաժեշտ է, որ այս պատերազմից Ռուսաստանը դուրս գա թուլացած ու փոխզիջումների համար ավելի ադեկվատ։

Ուկրաինան Ռուսաստանի «Վիետնամն» է, արդեն իսկ նոր դժգոհություններ են ծնվում աշխարհի մեկ վեցերորդ մասում՝  կյանքի պայմանների վատթարացման, աննախադեպ պատժամիջոցների ու քաղաքական ազատությունների նոր սահմանափակումներով պայմանավորված։ Այդ ամենն այդքան հեշտ չի մարսի Վլադիմիր Պուտինը։

Զելենսկին ուզում է, որ ուկրաինացի ժողովուրդը ուղղակի հաղթի Ռուսաստանին։ Գուցե դա հնարավոր է, բայց Ռուսաստանի պարտությունը եվրոպական ամբողջ մայրցամաքի պարտությունն է ասիական աշխարհամասի եւ վերահսկողությունից ժամանակ առ ժամանակ դուրս եկող արմատական մահմեդականության դեմ հանդիման։ Սա պե՞տք է ինչ-որ մեկին։ Նույնիսկ Չինաստանին պետք չէ։

Առաջիկայում էլ ավելի կհաճախակիանա Վլադիմիր Զելենսկու պահանջը՝ ուղղակիորեն նստել ու խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինական քաղաքական էլիտան կընդունի ի վերջո, որ իր հաղթանակի վրա խաղադրույքներ չեն արվել, ի դեպ, պարտության վրա՝ նույնպես։

Սա ռուս-ամերիկյան ապագա երկխոսության մարտադաշտ է, որտեղ Ռուսաստանը կռվում է զենքով, իսկ Ամերիկան՝ պատժամիջոցներով։ Իսկ Ուկրաինային անհրաժեշտ է արագ վերջացնել այս ամենը, որովհետեւ որոշ ժամանակ հետո այս պատերազմը կարող է կորցնել իր հրեշավորության էֆեկտը մնացած աշխարհի համար։

Երկինք փակելով՝ փակում ես քաղաքականության դռները, իսկ դրանք դեռ պետք է բաց մնան։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Կիեւի վրա
հաջորդը
Խրամորթի ուղղությամբ ականանետ է կիրառել

խմբագրական

Լոգանքի ստրատեգիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սերյոժա Բարսեղյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնության չեմպիոն

    12:56 | 13.08.2022
  • Հումանիտար օգնության միջոցների դեֆիցիտը՝ 33 միլիարդ դոլար

    12:23 | 13.08.2022
  • Ղարաբաղի հայերը կարգավիճակ ու արտոնություն չեն ունենա․ Ալիեւ

    11:45 | 13.08.2022
  • «Գրան-պրի» մրցանակ՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ

    22:10 | 12.08.2022
  • Այլեւս լրագրողներին տեղեկություն չհաղորդել․ Զելենսկի

    20:05 | 12.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 3

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 4

    Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով

  • 5

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա