• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները կմտնե՞ն օրակարգ

aliq 19:42 | 11.03.2022
aliq 19:42 | 11.03.2022
MFA Yerevan

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

ՀՀ ԱԳՆ-ն  մարտի 7–ին մեկնաբանել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, եւ չնայած դժվարություններին՝ կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:

Ըստ «Արմենպրես»-ի՝ Հունանյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում:

Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչ օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, եւ քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»,- ընդգծել է Հունանյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը վերջերս  անդրադարձել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Ադրբեջանի առաջարկը, եւ հույս էր հայտնել, որ Հայաստանը կընդառաջի դրան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ զինվորի մահն ընդգծում է լուծում գտնելու անհրաժեշտությունը
հաջորդը
Աշխատավարձը քի՞չ է, գյուղացուց պետք է փող պահանջել

խմբագրական

Լոգանքի ստրատեգիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սերյոժա Բարսեղյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնության չեմպիոն

    12:56 | 13.08.2022
  • Հումանիտար օգնության միջոցների դեֆիցիտը՝ 33 միլիարդ դոլար

    12:23 | 13.08.2022
  • Ղարաբաղի հայերը կարգավիճակ ու արտոնություն չեն ունենա․ Ալիեւ

    11:45 | 13.08.2022
  • «Գրան-պրի» մրցանակ՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ

    22:10 | 12.08.2022
  • Այլեւս լրագրողներին տեղեկություն չհաղորդել․ Զելենսկի

    20:05 | 12.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 3

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 4

    Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով

  • 5

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա