• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ֆրանսիան կաջակցի Երեւանի եւ Բաքվի բանակցային գործընթացին

aliq 18:38 | 19.03.2022
aliq 18:38 | 19.03.2022
Jean-Yves Le Drian

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հայտնել է, որ Ֆրանսիան, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է  աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։

Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է, որ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորությունը եւ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցություններ վարելու՝ Փարիզի պատրաստակամությունը։ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել վերջին օրերի լարվածության առնչությամբ եւ հորդորել ամեն ինչ անել՝ նվազեցնելու այն։

Լը Դրիանը կարեւորել է Արցախ մտնող գազատարի վերանորոգման հարցում կողմերի միջեւ շփումները։ Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի վերջերս Թուրքիա կատարած այցը եւ խրախուսել քննարկումների շարունակականությունը՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով։

Պաշտոնական Երեւանը հեռախոսազրույցի մասին հայտնել է, որ Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Պաշտոնական Բաքուն էլ շեշտել է, որ արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հրավիրվել է ԱԳՆ
հաջորդը
ՌԴ կառավարությունը պաշտոնական խումբ է բացել «Օդնոկլասնիկի»-ում

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա