• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Որոշակի առաջընթաց ռուս-ուկրաինական բանակցություններում

aliq 19:58 | 23.03.2022
aliq 19:58 | 23.03.2022
Ukraine-Russia war

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու շուրջ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է նկատվում։

«Քննարկումներ են անցկացվում ամենօրյա ռեժիմով։ Սա շատ բարդ գործընթաց է, երբեմն նույնիսկ՝ սկանդալային»,- նշել է նա և շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր միջնորդներին։

Ուկրաինայի նախագահի հետ համակարծիք է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ բանակցություններում ուկրաինական կողմը շարունակ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում նախկինում արած սեփական առաջարկներից։

«Մենք արեւմտյան երկրների միջնորդական ջանքերին էլ դեմ չենք, սակայն հստակ կարմիր գծեր կան, որոնց մասին երկար տարիներ խոսում ենք»,- ընդգծել է նախարարը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջելու է չեղարկել հակառուսական օրենքները։

Լավրովն անդրադարձել է նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հետագա գործակցության հնարավորությանը։ Նա նշել է, որ  Մոսկվան այլեւս երբեք չպետք է կախում ունենա արտասահմանյան մատակարարումներից, սակայն պատրաստ է գործակցելու, եթե Արեւմուտքը նման ցանկություն հայտնի։ «Ռուսաստանը կուժեղանա Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ այլ մեխանիզմների օգնությամբ»,- հավելել է նա։

Լավրովը զգուշացրել է, որ եթե ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորամիավորում ուղարկի Ուկրաինա, դա կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջեւ ուղիղ բախման։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում աշխարհում, այնքան էլ Ուկրաինային չի առնչվում, դա ԱՄՆ-ի կողմից նոր աշխարհակարգ ստեղծելու եւ միաբեւեռ աշխարհը վերադարձնելու փորձ է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ զորքերի տեղաշարժի մասին գաղտնի տվյալներ կտրամադրի
հաջորդը
Հակամարտության գծում ռուսական ուժերը նվազում են

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա