• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կիեւին С-400 հանձնելու դիմաց Անկարան ԱՄՆ-ից F-35 եւ Patriot է պահանջում

aliq 17:33 | 24.03.2022
aliq 17:33 | 24.03.2022
F-35

Wall Street Journal-ի հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է առանց որեւէ նախապայմանի իրեն մատակարարել F-35 ինքնաթիռներ եւ Patriot համակարգեր։

«Արեւմուտքը նախ պետք է մատակարարի F-35 եւ Patriot համակարգեր՝ առանց նախապայմանների, հետո միայն Անկարային խնդրի C-400-ներ տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Ալթունը։

Վաշինգտոնն Անկարային ավելի վաղ առաջարկել է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրի մեջ կրկին ներառելու եւ Անկարայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու դիմաց։

Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի  հարաբերությունների վերականգնման համար պետք է քայլեր ձեռնարկվեն վստահության ամրապնդման ուղղությամբ:

«Թուրքիան մինչ օրս հիշում է՝ ինչպես էին որոշ դաշնակիցներ մեր երկրից դուրս բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը թուրք-ռուսական հարաբերություններում լարվածության պայմաններում»,- ընդգծել է թուրք պաշտոնյան:

Թուրքական Milliyet պարբերականը նախօրեին հայտնել էր, որ Բրյուսելում մարտի 24-ին ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առանձին հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը բարձրացնելու է 40 նոր ինքնաթիռների գնման եւ առկա F-16-երի արդիականացման իրենց պահանջի շուտափույթ իրականացման հարցը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ն 20 հազար տանկ ունի, Զելենսկին խնդրել է 500-ն ու չի ստացել
հաջորդը
Երեւանը 60 րոպե կպայքարի կլիմայի փոփոխության դեմ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա