• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը

aliq 14:14 | 25.03.2022
aliq 14:14 | 25.03.2022
MFA Armenia

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են,  որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Միրզոյանը ներկայացրել է ԼՂ շփման գծի խախտման եւ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական կողմի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը:

ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է նաեւ ԼՂ-ում  հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից են: Այս առումով նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:

Երկուստեք կարեւորվել է նաեւ իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գիշերը կրակ են բացել Արցախի ՊԲ ստորաբաժանումների վրա
հաջորդը
ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկե՞ն Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա