• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Եվրոպայի երկակի ստանդարտները փախստականների հարցում

aliq 13:15 | 26.03.2022
aliq 13:15 | 26.03.2022
Ukraine refugees

Ամերիկյան Daily News-ում հրապարակված հոդվածում սիրիացի լրագրող Ռիիմ Հադդադը գրում է, որ Եվրոպան համարժեք մոտեցում չի ցուցաբերել տարբեր ժամանակներում իրենց կամքին հակառակ փախստական դարձած հազարավոր մարդկանց հանդեպ:

Ուկրաինացի փախստականները շիկահեր են, կապուտաչյա ու գեղեցիկ, եւ Եվրոպան գրկաբաց ընդունում է բոլորին: Եվրոպական երկրները մրցակցում են, թե որ երկիրը կարող է ավելի լավ հյուրընկալություն ցուցաբերել: Մեծահոգությունն ու մարդասիրությունը գագաթնակետին են հասել:

Այնուամենայնիվ, Եվրոպան դրան հակառակ կողմ նույնպես ունի, տխուր կողմ, ավելի պակաս մեծահոգի, քանի որ ոչ բոլոր փախստականներին է նույն կերպ վերաբերվում, ինչպես ուկրաինացիներին:

Արհամարհանքի արժանացած բազմաթիվ սիրիացի փախստականները, որոնք փախել էին իրենց երկրում ահաբեկչությունների սարսափից՝ փորձելով ապրել այլ երկրներում, որտեղ իրենց ոչ ոք չի ցանկանում տեսնել, հատել էին սահմանն ու մտել Թուրքիա: Այնտեղ նրանց հավաքել էին մի տեղ՝ համակենտրոնացման ճամբար հիշեցնող վայրում: Այնուհետեւ Թուրքիան, որի վարած քաղաքականության հետեւանքով էին մարդիկ փախստական դարձել, փորձում էր օգտագործել նրանց որպես գործիք՝ իր պահանջները Եվրոպային թելադրելու նպատակով:

Էրդողանը սպառնում էր. «Մենք կշարունակենք օգնել փախստականներին, բայց եթե մեր ուզածը չստացվի, ստիպված կլինենք դռները բացել»:

Նման ագրեսիվ հայտարարությունները ցույց էին տալիս, թե որքանով է Թուրքիայի ռեժիմը օգտագործում եւ չարաշահում սիրիացի փախստականների ճգնաժամը սեփական օգուտի համար:

Շատ սիրիացի փախստականներ մուրացկանություն էին անում Թուրքիայի փողոցներում, ապա այդ գումարով վճարում էին մաքսանենգներին՝ Էգեյան ծովով Հունաստան տեղափոխվելու համար:

Բազմաթիվ փախստականներ հայտնվում էին հունական ափերից հեռու՝ Լեսբոս կղզում, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ էին, եւ կանայք ստիպված էին մնալ նույն տարածքում օտար տղամարդկանց հետ:

Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը նախազգուշացնում էր. «Մի՛ եկեք Եվրոպա, մի՛ հավատացեք մաքսանենգներին: Ռիսկի մի՛ ենթարկեք ձեր կյանքն ու ձեր փողը հանուն ոչնչի»:

Եվրոպան փախստականներին վատ վերաբերվելու պատմություն ունի:

Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին: Կիպրոսի հյուսիսային մասում էթնիկ զտումների ծրագրի շրջանակում թուրքական բանակը Կիպրոսից վտարեց ավելի քան 200 հազար հույն-կիպրացիների:

Կիպրացի փախստականները հազարավոր բողոքներ էին ուղարկում եվրոպական կառույցներ իրենց անքակտելի իրավունքները՝ հողատարածքներն ու սեփականությունը վերականգնելու համար, ինչպես նախատեսված է Եվրոպական դատարանների եւ ՄԱԿ-ի համապատասխան 3212 բանաձեւով, որի ստորագրողներից է նաեւ Թուրքիան: Մինչ այժմ՝ ոչ մի առաջընթաց այս հարցում:

Ի՞նչ կա ուկրաինացի փախստականների հետ կապված, որ այլ ազգերը չունեն, հարցնում է հոդվածագիրը:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վայրի կենդանիներին անազատ պայմաններում աննպատակ պահելը կարգելվի
հաջորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին փորձում է առաջխաղացում ապահովել Արցախում

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա