• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շփման գծին իրադրությունը կայուն է, բանակցությունները շարունակվում են

aliq 15:00 | 27.03.2022
aliq 15:00 | 27.03.2022
Artsakh parliament

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:

Արցախի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար եւ հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու եւ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Խաղաղապահների գործառույթներն ընդլայնման կարիք ունեն

Ողջունելով ՌԴ ՊՆ նախորդ օրվա հայտարարությունը` Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հույս է հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետեւանքները, եւ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր:

Բեգլարյանը հայտարարել է, որ պետք է քննարկել Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր, այդ թվում՝ ռազմական անհրաժեշտ լծակները՝ Արցախի բնակչության անվտանգությունն արդյունավետորեն երաշխավորելու համար:

Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Արցախում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը եւ առավոտյան 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ նաեւ արեւելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւին C-400-ների փոխանցման հարց Անկարայի օրակարգում չկա
հաջորդը
Գազամատակարարումն Արցախում մարտի 29-ից կվերականգնվի
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանն իր քաղաքացիներին Իրան չմեկնելու կոչ է արել

    13:30 | 04.06.2023
  • Պենտագոնը Բաքվի հետ ռազմական գործակցության հեռանկարներ է քննարկել

    19:57 | 03.06.2023
  • Փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցո՞ւմ

    19:26 | 03.06.2023
  • ՀՀ-ում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ

    18:30 | 03.06.2023
  • Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն...

    12:30 | 03.06.2023

ընտրանի

  • 1

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 2

    Քվեով գազանը

  • 3

    Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա