• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ինչո՞ւ են արեւային կայանները բեռ դարձել պետության համար

aliq 16:11 | 28.03.2022
aliq 16:11 | 28.03.2022
Sun energy

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ գործող կարգավորումներով արեւային կայանները բեռ են դարձել պետության համար։ Նախարարը թյուր տպավորություն է համարել, թե արեւային կայանները հրաշք են, եւ պետք է ամբողջ երկիրը պատել դրանցով։

«Դրանք հստակ ժամային գրաֆիկ ունեն, ու երեկոյան ժամերին, երբ ավելի շատ հոսանքի կարիք կա, արեւային կայանը չի աշխատում։ Պետությունը ստիպված այլ կայաններն անընդհատ աշխատեցնում է, որ էլեկտրաէներգիա արտադրի ու մատակարարի բնակչությանը»,– ասել է Սանոսյանը։

Կարեւորել է Հայաստան-Վրաստան ու Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը

Նախարարը ստեղծված իրավիճակի փոփոխության եւ ՀՀ արեւային պոտենցիալը ճիշտ օգտագործելու առումով կարեւորել է Հայաստան-Վրաստան ու Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Ըստ Սանոսյանի՝ դա հնարավորություն կընձեռի ցերեկն արտադրված ավելի էլեկտրաէներգիան արտահանելու։

Սանոսյանը հավելել է, որ արեւային կայաններում ցերեկն ավելի արտադրված էլեկտրաէներգիան կուտակելու եւ երեկոյան կուտակածն օգտագործելու նպատակով կարելի է մարտկոցային համակարգեր կիրառել։ Սանոսյանը շեշտել է, որ մինչեւ հիմա ոլորտն այնքան էլ ճիշտ ուղղությամբ չի զարգացել։

«Պետությունը պարտավորվում է արեւային կայան տեղադրած տնտեսվարողից 20-30 տարի արտադրած էլեկտրաէներգիան գնել։ Որ ժամին կայանն աշխատում է, այդ ժամին հոսանք է տալիս։ Բայց գալիս է մի ժամ, որ կայանը չի արտադրում, իսկ պետությունը պարտավոր է բնակչին հոսանք տալ»,– պարզաբանել է նախարարը։

ՀԱԷԿ-ն աշխատում է 98 %, Երեւանի ՋԷԿ-ը՝ 100  % հզորությամբ

Սանոսյանն անդրադարձել է նաեւ ոլորտի այլ ճյուղերին եւ նշել, որ Մեծամորի ատոմակայանը վերազինման աշխատանքների շնորհիվ նախկին 92%-ի փոխարեն ներկայում արդեն աշխատում է 98%  հզորությամբ։ Դրա շնորհիվ, ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի, ՀԱԷԿ-ը 40 ՄՎտ հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրում։ Ինչ վերաբերում է Երեւանի ՋԷԿ–ին, ըստ նախարարի՝ ներկայում այն աշխատում է ամբողջ` 250 ՄՎտ հզորությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զոհվել է 143 ուկրաինացի երեխա
հաջորդը
70 հրթիռից միայն 8-ն է հասել թիրախին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա