• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, ԵՄ-ին անդամակցությունը Մոսկվան չպիտի խոչընդոտի

aliq 16:30 | 29.03.2022
aliq 16:30 | 29.03.2022
Ukraine-Russia war

Ուկրաինայի պատվիրակության անդամները Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել են, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, սակայն ոչինչ չպետք է խոչընդոտի ԵՄ-ին անդամակցությունը։

Պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան նշել է, որ Ուկրաինային պետք են ՆԱՏՕ համաձայնագրի 5-րդ կետի նման անվտանգության երաշխիքներ։ Նա հավելել է, որ պետք է ընտրել երաշխավոր երկրների։ Ուկրաինան իր անվտանգության երաշխավոր երկրների թվում կցանկանար  տեսնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին եւ Իսրայելին։ Ըստ Արախամիայի՝ եթե այլ երկրներ եւս ցանկանան ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը, Կիեւը չի առարկի։

Ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին էլ հայտարարել է, որ իրենք այդ անվտանգության երաշխիքները պատկերացնում են հետեւյալ կերպ․ անվտանգության երաշխավոր երկիրը պետք է պաշտպանի Ուկրաինային ցանկացած ռազմական հարձակումից։ Նման հարձակման դեպքում երեք օրվա մեջ պետք է իրավունք ունենան խորհրդակցություններ սկսելու, եւ երաշխավոր երկրները ռազմական օգնություն ցուցաբերեն Ուկրաինային։

Սրանք Ուկրաինայի երկու հիմնական պահանջներն են առայժմ, որոնք, ըստ պատվիրակության, ներկայացվել են ռուսական կողմին եւ սպասում են պատասխանի։

Համաձայնագիրը  հնարավոր է միայն հրադադարի դեպքում

Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ստամբուլում մարտի 29-ին անցկացված բանակցությունների արդյունքները բավարար են երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար։

Ըստ Պոդոլյակի՝ իրենք նախատեսում են հարցերի շուրջ Ուկրաինայի ժողովրդի համաձայնությունը ստանալ ու հանրաքվե անցկացնել։ Պոդոլյակը նշել է, որ Ղրիմին եւ Դոնբասին առնչվող թեմաները համաձայնագրում պետք է առանձին կետերով ներկայացվեն, սակայն ռազմական գործողությունների պայմաններում անհնար է նման պայմանավորվածության հասնել։

«Անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը հնարավոր է միայն հրադադարի եւ ռուսական զորքի դուրսբերման դեպքում։ Ղրիմի եւ Դոնբասի թեմայով 15 տարվա ընթացքում բանակցություններ կլինեն՝ պայմանով, որ ռազմական ուժ չի կիրառվի»,– շեշտել է  ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պոդոլյակն ու Մեդինսկին հպանցիկ մեկնաբանել են բանակցությունները
հաջորդը
Տարհանված ընտանիքները կապահովվեն ժամանակավոր կացարաններով

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Պատրաստակամ են կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ

    21:35 | 20.05.2022
  • Ադրբեջանը ձեւավորել է սահմանազատման հանձնաժողովը

    20:03 | 20.05.2022
  • Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն

    19:10 | 20.05.2022
  • Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու...

    18:15 | 20.05.2022
  • Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի....

    17:53 | 20.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա