• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Դելյագինի նկատմամբ Բաքվի քայլերը Մոսկվան «նյարդային սխալ» է որակել

aliq 18:36 | 30.03.2022
aliq 18:36 | 30.03.2022
delyagin

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության առնչությամբ հետաքննություն է սկսել:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածելու Ադրբեջանի նավթահանքերին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միխայիլ Դելյագինի խոսքերում «ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիք, նաեւ ծառայողական դիրքի կիրառմամբ եւ ուժի սպառնալիքիով ազգամիջյան ատելության հրահրման, ինչպես նաեւ պաշտոնատար անձի՝ ագրեսիվ պատերազմ վարելու բաց կոչերի ակնհայտ հանցանշաններ» է տեսել:  Բաքվում Դելյագինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցների առկայության արդյունքում Միխայիլ Դելյագինը մարտի 29-ին որպես մեղադրյալ է ներգրավվել: Ռուս պատգամավորի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Միաժամանակ պաշտոնական Բաքուն դիմել է մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ վերջիններիս  հորդորելով հետախուզվող ռուս պատգամավորին այդ երկրների տարածքում հայտնվելու դեպքում անհապաղ կալանավորել եւ արտահանձնել Ադրբեջանին:

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ասել է, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարումը կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի համապատասխան արձագանքին:

«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին»,- ասել է նա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճամփա ունիս գնալու
հաջորդը
Ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին ՌԴ-ն լքելու կոչ է...

    16:28 | 01.04.2023
  • Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

    15:22 | 01.04.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը

    13:59 | 01.04.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ

    13:30 | 01.04.2023
  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա