Մի ընտանիքի պատմություն. անցյալում թողնելով Մեծ Թաղերը

Անի Գեւորգյան
Ghalechyan family

Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Չարենցավան տեղափոխված ընտանիքը դժվար ժամանակներ է ապրում: 44-օրյա պատերազմը ոչ միայն խլել է նրանց գյուղը, տունը, հարազատներին եւ ընկերներին, այլեւ հետք է թողել նրանց առողջության վրա:

Հինգհոգանոց ընտանիքի ավագը 69-ամյա Եղիշե Ղալեչյանն է։ Հարազատ Մեծ Թաղերում 50 տարի զբաղվում էր այգեգործությամբ: Ասում է՝ ողջ կյանքի ընթացքում անդադար ծանր աշխատանք է կատարել, բայց առողջական խնդիր երբեւէ չի ունեցել: Իսկ ահա պատերազմից հետո արդեն երեք վիրահատություն է տարել, առաջիկայում չորրորդը պետք է  արվի: Ընտանիքի ամենափոքրիկը 3.5-ամյա Անուշիկն է, նրա մոտ վերջերս սրտանոթի արատ է հայտնաբերվել:

Ընտանիքի 6-ամյա որդին` Սեւակը եւս առողջության խնդիր ունի: Նա ծնվել է մեկ աչքով եւ վեց ամսականից կես տարին մեկ պետք է այցելի հիվանդանոց՝ աչքի պրոթեզը նորացնելու համար:

Երեխաների հայրը եւ Եղիշե պապիկի որդին` Գրիգորին, պատմում է, որ Չարենցավանում մշտական աշխատանք գտնելը գրեթե անհնար է: Ժամանակ առ ժամանակ կարողանում է բանվորի մեկանգամյա աշխատանք ստանալ, բայց այդպես հնարավոր չի լինում հոգալ ընտանիքի կարիքները: Պատերազմի հետեւանքով ամեն ինչ կորցրած հինգհոգանոց ընտանիքը հիմնականում ապրում է պապիկի ու Սեւակի թոշակներով:

Yeghishe Ghalechyan familyԳրիգորին եղել է Հադրութի զորամասի խոհարարը:
Պատերազմի օրերին զբաղվել է հիվանդ ծերերին գյուղից հանելով եւ անվտանգ վայր տեղափոխելով:

Yeghishe Ghalechyan family Գրիգորի. «Մեծ Թաղերից զոհվել է 21 զինծառայող: Երեք հոգու էլ թշնամին մորթել է գյուղում:
Մեկ հոգի մինչեւ հիմա անհետ կորած է»:

Yeghishe Ghalechyan familyԳրիգորի. «Ասում են՝ Մասիսում լավ աշխատանք կա, ուղղակի այնտեղ էլ տների վարձն է թանկ:
Այստեղ 50 հազար ենք տալիս, այնտեղ տների վարձը 100 հազարից է սկսվում:
Վախենում ենք՝ տեղափոխվենք, այնտեղ մի բան այնպես չստացվի, կանգնենք փաստի առաջ»:

Yeghishe Ghalechyan family Ընտանիքի անդամները համացանցում իրենց գյուղի մասին տեսանյութ են գտել:
Եղիշե Ղալեչյան. «Գյուղի որոշ տներ հողին են հավասարեցված, դրանց վրայով նոր ճանապարհ են կառուցել»:

Yeghishe Ghalechyan familyԵղիշե Ղալեչյան. «Ինչ ասես տեսանք: Հիմա ամբողջ օրը դեղեր եմ խմում»:

Yeghishe Ghalechyan familyԻրինան պատմում է, որ գյուղում մեծ այգի ուներ, որտեղ ամեն ինչ աճում էր:
Հիմա պատուհանագոգին փոքրիկ թասի մեջ պղպեղ է աճեցնում:

Yeghishe Ghalechyan familyԻրինա. «Երբ գյուղից հեռանում էինք, շատ ծանր վիճակ էր: Ես չէի ուզում գնալ, բայց երեխաների համար էի անհանգիստ:
Այդ պահին գյուղի մասին չէի մտածում, եղբորս մասին էի մտածում. պատերազմի առաջին օրից ոչ մի լուր չունեինք:
Յոթ ամիս հետո պարզվեց, որ հենց առաջին օրն է զոհվել»:

Yeghishe Ghalechyan family «Նախ յոթ ամիս Արզնիում ապրեցինք, բայց այնտեղ էլ չէինք կարող մնալ, հետո տեղափոխվեցինք Չարենցավան:
Չգիտենք, թե հետո ինչ պետք է անենք, բայց ամեն դեպքում հիմա այստեղ երեխաներն արդեն մանկապարտեզ ու դպրոց են գնում»:

Yeghishe Ghalechyan familyԾնողները պատմում են, որ դպրոցում Սեւակը աչքի խնդրի պատճառով դժվար է գրում, բայց շատ է ձգտում շտկելու իր սխալները,
քանի որ չի ցանկանում հետ մնալ համադասարանցիներից:

Yeghishe Ghalechyan familyԻրինա. «Մինչեւ չափահաս դառնալը Սեւակի պրոթեզն անընդհատ պետք է փոխվի, չափահաս դառնալուց հետո դեռ չգիտենք, թե ինչ պետք է արվի:
Եղել են դեպքեր, որ պրոթեզը պետպատվերով է արվել, եղել է, որ մենք ենք գումարը տվել»:

Yeghishe Ghalechyan familyԴպրոցը ընտանիքի ժամանակավոր բնակարանին շատ մոտ է: Դրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է նաեւ պարտեզը,
ուր հաճախում է ընտանիքի ամենակրտսեր անդամը` Անուշիկը:

Yeghishe Ghalechyan familyԻրինա. «Բժիշկները նախ ասացին, որ Անուշիկին անմիջապես պետք է վիրահատել, բայց հետո որոշեցին մի քիչ սպասել,
տեսնել, թե ինչպես իրեն կզգա երեխան»:

Yeghishe Ghalechyan familyԾնողները խնամքով պահում են երեխաների այս լուսանկարը, որն արվել էր պատերազմից ընդամենը քսան օր առաջ` Մեծ Թաղերի իրենց տանը:
Այդ օրը նրանք խաղաղ ու երջանիկ էին եւ նշում էին Անուշիկի երկրորդ տարեդարձը:

Yeghishe Ghalechyan familyԸնտանիքը մեծ լարվածությամբ է հետեւում վերջին օրերին Արցախից` Թաղվարդից հասնող լուրերին:
«Այնտեղ բարեկամներ ունենք, անհանգստանում ենք նրանց համար, բայց հույս ունենք, որ այս ամենը շուտով կավարտվի,
ու մարդիկ կկարողանան վերադառնալ իրանց բնականոն կյանքին»,- ասում է Գրիգորին:

Նման հոդվածներ