• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Կառնուտը՝ նոր զբոսաշրջային հասցե

Աննման Մինասյան 14:00 | 03.05.2022
Աննման Մինասյան 14:00 | 03.05.2022

Ախուրյան համայնքի Կառնուտի միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ «Karnut_ձուկ_fest_2022» փառատոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի համայնքային նախագծի շրջանակում:

Նախաձեռնությունը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ԵՄ Քովիդ-19 համերաշխության ծրագրի շրջանակում։

Ուրախ երգ ու պարով, համադամ ուտեստներով համեմված փառատոնը համախմբել էր մարզի հանրակրթական մի շարք դպրոցների հանրույթներին, համայնքների բնակիչներին ու զբոսաշրջիկների՝ Հայաստանից եւ արտասահմանից:

Karnut_Dzuk_FestԼայնամասշտաբ միջոցառմանն իրենց ստեղծագործություններով ու տեղական մթերքից պատրաստած ուտեստներով ներկայացան մարզի տարբեր դպրոցների, կրթամշակութային եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ անհատ ստեղծագործողներ:

Mamikon MikaelyanՆկարիչ Մամիկոն Միքայելյանն ասում է՝ հետաքրքիր ու գարունոտ միջոցառում է ստացվել: Հրավերը սիրով է ընդունել: Ամբողջ ընթացքում էլ նկարում է հյուրերին, ոմանց ինքն է ընտրում, ոմանք էլ իրենք են ցանկություն հայտնում հայտնվելու Մամիկոնի կտավին:

Որ իրենց սեղանն ամենալավը լինի, ուտեստներն էլ՝ ամենահամեղը, կառնուտցի Մոնիկա Ավետիսյանն օրեր շարունակ սեղանի ձեւավորմամբ է զբաղվել, ուսումնասիրել դիզայներական նրբությունները: Ասում է՝ բոլորինն էլ լավ էր ստացվել, կարեւորը, որ տրամադրությունն էր բարձր:

Monika Avetisyan & Ani ShakhbazyanԱնի Շախբազյանն էլ ուտեստներ է պատրաստել, խոհարարական նոր գիտելիքներ յուրացրել: Ուրախացել է՝ հյուրերը գոհ են մնացել: Գյուղի աշակերտները նախորդ օրը ձուկ են որսացել Կառնուտի ջրամբարից, պատրաստել ու ներկայացրել:

Կազմակերպիչներն ասում են, որ առաջնային է եղել տեղական արտադրության խթանումը, ուստի սեղանների համար բացառել են խանութներից գնումներ կատարելը: Տեղական կաթնամթերք, Կառնուտի դաշտերում աճեցված, էկոլոգիապես մաքուր բազուկի թթու, գյուղական ձեւով խորոված կարտոֆիլ, տնական յուղով գաթա են մատուցել:

Ab8aham Avagyan«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ, փառատոնի նախաձեռնող Աբրահամ Ավագյանը վստահեցնում է, որ միջոցառման շնորհիվ Կառնուտը կդառնա նոր ու հետաքրքիր բացահայտումներով լի զբոսաշրջային հասցե: «Նախադրյալներ կան, այն էլ ոչ 1-ը,- ասում է Աբրահամը:- Որոշեցինք օգտվել Կառնուտի ընձեռած թե՛ պատմամշակութային, թե՛ գաստրոնոմիական հնարավորություններից: Գյուղում ունենք ձկնորսության, լեռնագնացության հրաշալի պայմաններ: Այստեղ կա Ք.ա. 5-րդ հազարամյակի վաղ բրոնզեդարյան հնավայր։ Ունենք նաեւ եզան պաշտամունքին նվիրված 4-րդ դարի տաճար, որի հիմքի վրա 16-17-րդ դարերում կառուցվել է եկեղեցի: Այն այժմ խոնարհված է, բայց երբեմն պատարագներ ու պսակադրություններ են լինում»:

Karnut_Dzuk_FestՀյուրերը մեծ հետաքրքրությամբ շրջեցին գյուղի պատմահնագիտական վայրերում, խոստացան կրկին գալ: Փառատոնի կազմակերպիչներն էլ իրենց հերթին խոստացան, որ նախաձեռնությունը կդառնա ամենամյա:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ քաղաքացիների հոսքը դեպի Վրաստան աճել է 5, Հայաստան՝ 3 անգամ
հաջորդը
Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Գերեվարված զինծառայող Մարտիրոսովին կհանձնեն հայկական կողմին

    20:14 | 25.05.2022
  • ՌԴ-ն ու Աֆրիկան անվտանգություն կապահովեն աշխարհում. Պուտին

    19:27 | 25.05.2022
  • Մոսկվան կաջակցի սահմանազատման հարցում

    19:02 | 25.05.2022
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը՝ հանցագործություն

    18:29 | 25.05.2022
  • Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը կփակվի

    17:38 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 5

    Կեսարյան համաճարակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա