• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Ճանապարհ բացող» մրցանակաբաշխություն

Տաթեւիկ Ճուղուրյան 13:21 | 04.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:21 | 04.05.2022
Ararat Mkrtumyan premium

Ալավերդիում «Արարատ Մկրտումյան» հանրապետական երիտասարդական գրական 6-րդ մրցանակաբաշխությունն էր՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 65-ամյակին։ Ամեն տարի նրա ծննդյան օրը՝ մայիսի 1-ը, հենց այս միջոցառմամբ է նշանավորվում։ Հիմնադրամը մասնակից, ապա հաղթող լավագույն երիտասարդ գրողներին իրենց ստեղծագործությունները տպագրելու հնարավորություն է ընձեռում։

Գրական մրցանակաբաշխության աշխարհագրությունն ընդգրկում է Լոռու եւ Շիրակի մարզերը։ Մեկ տարի մասնակիցները բացառապես լոռեցի ստեղծագործողներն են լինում, հաջորդ տարին՝ շիրակցիները։ Իսկ մրցանակաբաշխության ամփոփումն Ալավերդիում եւ Գյումրիում է անցկացվում․ առաջինը բանաստեղծի ծննդավայրն է, հայրենի տունը, երկրորդը՝ նրա զավակների տունը, նրա գրական, ստեղծագործական միջավայրը։

Ararat Mkrtumyan premiumՀոբելյանական օրվա մեկնարկին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Արարատ Մկրտումյանի հիշատակին հոգեհանգստի կարգ կատարվեց։ Իսկ մրցանակաբաշխությունն անցկացվեց քաղաքի մշակույթի կենտրոնում։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն արարողության սկզբում կարեւորեց մրցանակաբաշխությունը՝ այն համարելով «ոգեւորող եւ ճանապարհ բացող» ազդակ Լոռվա եւ Շիրակի երիտասարդ գրողների համար։

Նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց մրցանակաբաշխության 1-ին մրցանակակիր Լիլիթ Հովհաննիսյանին եւ բանաստեղծի եղբորը՝ «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանին։

Lilit HovhannisyanԼոռեցի յոթ երիտասարդ բանաստեղծներ են գրական իրադարձության այս տարվա մասնակիցները՝ Լիլիթ Հովհաննիսյան, Հրաչուհի Լոռեցյան, Իրմա Հակոբյան, Վիոլետա Լապտեւա, Նարե Վարդումյան, Անի Ղազարյան, Մարինկա Ռաֆայելյան։

Մրցանակաբաշխության հաղթող Լիլիթ Հովհաննիսյանը պարգեւատրվեց «Արարատ Մկրտումյան» ոսկե մեդալով։ Մյուս մասնակիցներն էլ պատվոգրերի եւ նվերների արժանացան։ Հաղթող հեղինակի ժողովածուն կտպագրվի առանձին գրքով, իսկ մյուսներն իրենց ուղին կսկսեն անթոլոգիայով։

Գրական ցերեկույթն ուղեկցվեց Ալավերդու երգի թատրոնի կատարումներով, ապա քաղաքային թատրոնի գրական-երաժշտական, թատերականացված կոմպոզիցիայով՝ բեմադրված Արարատ Մկրտումյանի «Չբնակեցված օր կամ Անահիտ» ստեղծագործության հիման վրա։

Այնուհետեւ Արարատ Մկրտումյանի մասին հուշեր պատմեցին նրա գրչակից ընկերները, ընթերցողները, նրան ճանաչողները։ Միջոցառման ընթացքում առաջարկ հնչեց՝ Ալավերդու փողոցներից մեկն անվանակոչել բանաստեղծի անունով։

Մրցանակաբաշխության ավարտին բանաստեղծի հարազատները ներկաներին նվիրեցին նրա՝ այս տարի վերահրատարակված «Մի հայրենիք ավելի» լիակատար ժողովածուն։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օդերեւութաբանական կայան Էվերեստի գագաթին
հաջորդը
Հայ գրոսմայստերները 0,5-ական միավոր են զիջում առաջատարին

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա