• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Կա՞ ուժեղ երկրաշարժի հավանականություն

Աննման Մինասյան 18:30 | 06.05.2022
Աննման Մինասյան 18:30 | 06.05.2022
Sergey Nazaretyan

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի հատկապես հյուսիսային հատվածներում, նաեւ մայրաքաղաքում հաճախակի են դարձել ուժգնացած երկրաշարժերը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը այս տարվա փետրվարի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում`Բավրա բնակավայրի տարածքում, 6-7 բալ ուժգնությամբ ցնցում է գրանցել: Նույն տարածքում օջախի 10 կմ խորությամբ եւս մեկ ուժգին՝ 6 բալ հզորությամբ երկրաշարժ էլ մայիսի 1-ին գրանցվեց: Բացի այդ՝ ուժեղ ցնցումներին շատ հաճախակի հաջորդում են համեմատաբար թույլ հետցնցումներ:

Ինչո՞վ է պայմանավորված Բավրայի սեյսմիկ օջախի ակտիվացումը, կա՞ արդյոք ուժգին երկրաշարժի վտանգ, պատրա՞ստ ենք դիմակայելու հզոր երկրաշարժերի. այս եւ նման հարցերի շուրջ «Ալիք Մեդիան» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ:

Պարո՛ն Նազարեթյան, երբվանի՞ց է ակտիվացել Բավրայի սեյսմիկ օջախը եւ ի՞նչ վտանգ է պարունակում:

Ջավախքի սեյսմիկ գոտին եւ դրա հարակից տարածքներն ունեն կարեւոր առանձնահատկություն. այստեղ շատ բարձր է թույլ երկրաշարժերի ակտիվությունը, բայց ցածր է դրանց ուժը: Այնպես որ, այդ տարածաշրջանի համար ասել, թե երբ է ակտիվացել, դժվար է: Սարքերը թույլ երկրաշարժեր անընդհատ գրանցում են: Վերջին մեկ տարում, սակայն, օջախային գոտին մի փոքր ավելի է ակտիվ, քան կար: Մասնագիտորեն եթե բնութագրենք, այստեղ ցնցումների խորությունը մեծ չէ, 10 կմ-ը չի անցնում, այդ խորության դեպքում հիմնականում ցնցման ուժգնությունը առավելագույնը 6 բալ է լինում:

Այնուամենայնիվ, պատրա՞ստ ենք դիմակայելու ուժեղ երկրաշարժերի:

Պատրաստվածության աստիճանը երեւում է սեյսմիկ ռիսկի մակարդակից, դա տվյալ տարածքի առավելագույն ուժի ցնցմանը դիմանալու սանդղակն է: Կոնկրետ մեր դեպքում դա 9 բալն է: Մենք պետք է դիտարկենք հնարավոր առավելագույն սեյսմիկ ցնցման դեպքում կորուստների հանրագումարը:

Մեզ մոտ սեյսմիկ ռիսկը բավականին բարձր է, քանի որ խորհրդային տարիներին կառուցված հասարակական նշանակության շենքերը՝ դպրոցներ, համայնքային շենքեր, հիվանդանոցներ եւ բնակելի բազմաբնակարաններ, սեյսմիկ տեսանկյունից խիստ խոցելի են: Այս առումով պետք է նշենք, որ ամենախոցելին մայրաքաղաքն է, որտեղ կա 2400 հատ 5 եւ ավելի հարկերից բաղկացած շենք: Սրանց սեյսմիկ խոցելիությունը միջինից բարձր կամ շատ բարձր է:

Գյումրիում մարդկանց հիշողության մեջ թարմ է 1988-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով դպրոցներում գրանցված աննախադեպ զոհերի թիվը: Կխնդրենք ներկայացնել, թե դպրոցների սեյսմակայունության առումով այսօր հանրապետությունում ինչ պատկեր ունենք:

Ցավո՛ք, ճիշտ եք: Միայն Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ 5 դպրոցում զոհվել է 2000 երեխա:

Կարող եմ փաստել, որ այսօր Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում խնդիրը լուծված է, քանի որ 1988-ից հետո գրեթե բոլորը վերակառուցվեցին նոր տեխնոլոգիաներով, բարձր սեյսմակայունությամբ:

Հանրապետության տարածքում դեռեւս ունենք խորհրդային տարիներին կառուցված 1200 դպրոց, որոնց 80 տոկոսը սեյսմիկ առումով խոցելի են: Հավելեմ, որ խորհրդային տարիներին կառուցված հիվանդանոցները նույնպես մեծ խնդիր էին։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես 88-ին փլուզվեց Գյումրու բժշկական կենտրոնը՝ խլելով բազում կյանքեր: Կրկին պետք է փաստեմ, որ վերջին 3 տասնամյակում կառուցված հիվանդանոցները նույնպես սեյսմիկ տեսանկյունից անվտանգ են:

1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Շիրակի մարզում կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։ Կիսախարխուլ բնակարաններում փաստացի ապրում է 2221 ընտանիք։ Հաճախակիացած երկրաշարժերն ի՞նչ վտանգ են ներկայացնում այս ընտանիքների համար:

Ձեր նշած շենքերը երկրաշարժից հետո այդ աստիճանի վթարային չէին, դրանք այդպիսին դարձան տարիների ընթացքում: Եթե ժամանակին ամրացվեին, չէինք ունենա այն, ինչ ունենք հիմա: Սակայն այժմ ասել, թե վթարայինները կփլվեն առաջին իսկ ցնցումների դեպքում, սխալ կլինի: Այս շենքերը դիմակայել են հզոր փորձության, ու չի բացառվում, որ դրանք ավելի լավ կարող են դիմանալ նոր ցնցումներին:

Գյումրիում ամենաթույլ ցնցման դեպքում անգամ բնակչությունն անհանգստանում է «Բուլվարային» կոչվող թաղամասի 9-հարկանիների բնակիչների համար: Սեյսմիկ տեսանկյունից վտանգավո՞ր են այս բազմաբնակարանները:

«Բուլվարային» թաղամասում շենքերը չեխական կոնստրուկցիայով են հավաքված, որոնք դիմակայեցին 1988-ի հզոր երկրաշարժին: Դրանք ստացան ընդամենն առաջին աստիճանի՝ կոսմետիկ վնասվածքներ: Այսօր այդ շենքերում խնդիրն այլ է. ժողովուրդը վախից լքեց բնակարանները, ինչի հետեւանքով շարքից դուրս եկան ջրագծերն ու կոյուղագծերը: Սեյսմիկ տեսանկյունից դրանք բավականին կայուն են:

Ինչպե՞ս կգնահատեք 1988-ից հետո Գյումրիում կառուցված նոր շենքերի սեյսմակայունությունը:

Անհանգստանալու ոչինչ չկա, դրանք ամուր են ու լիարժեք սեյսմակայուն:

Պետական մակարդակով ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում սեյսմիկ պաշտպանության ոլորտի զարգացմանը: Բավարա՞ր են ներդրված ռեսուրսները:

Սեյսմիկ պաշտպանությունը խիստ բազմաշերտ է՝ մարդկանց գիտելիքն ու պատրաստվածությունը, փրկարար, բժշկական ուժերի առկայությունը, սեյսմակայուն շինարարությունը եւ այլն: Այս առումով մեր երկրում որոշակի աշխատանք տարվում է: Սակայն մեր հնարավորությունները խիստ սակավ են, որ կարողանանք լիարժեք ապահովագրված լինել ռիսկերից: Օրինակ՝ մեր թիվ 1 խնդիրը 1957-1989 թվականներին կառուցված շինություններն են, որոնք պետք է կա՛մ քանդվեն, կա՛մ ամրացվեն, որի համար հարկավոր կլինի մեր պետական բյուջեի կրկնակին: Դա այժմ իրատեսական չէ:

Եթե ավելի ճիշտ քաղաքականություն վարենք եւ օգտվենք համաշխարհային հանրության օգնությունից, ավելի շահեկան դիրքերում կհայտնվենք: Տեսե՛ք, եթե աղետ է լինում, միջազգային կառույցները մեծ ներդրումներ են անում օգնելու համար: Կարծում եմ, ճիշտ մոտեցման դեպքում կանխելու համար նույնպես կներդնեն:

Եվ վերջում, մեկ անգամ եւս անդրադառնանք Բավրայի սեյսմիկ օջախի ակտիվացման խնդրին. բացառո՞ւմ եք ուժեղ երկրաշարժի վտանգը:

Ոչինչ բացառել չի կարելի, բայց այդ գոտու օրինաչափությունները հիմք են տալիս ասելու, որ հավանականությունը, թե ավելի ուժեղ երկրաշարժ կլինի, շատ աննշան է: Ցնցումները, սակայն, դեռեւս կարող են շարունակվել:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացմամբ
հաջորդը
Գագիկ Խաչատրյանի առանձնատունը ԱՄՆ-ում կբռնագրավվի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023
  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա