• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Սերգեյ Նարազյան. Ես ստեղծում եմ

aliq 17:15 | 07.05.2022
aliq 17:15 | 07.05.2022
Sergey Narazyan
լուս. Նատա Բրետելի

Սերգեյը, եթե չլիներ նկարիչ, ամենայն հավանականությամբ կլիներ կինոքննադատ եւ նույնիսկ ռեժիսոր։ Միայն թե կինոյում կախվածության մեջ ես լինում ուրիշներից, իսկ ա՛յ նկարչության մեջ դու ես եւ քո կտավները, դու ես եւ քո մտքերը։

Ո՞րն է այս նկարում սյունը։

Այստեղ մարդը, փաստորեն, սյան դեր է կատարում։ Երբ ծիլ էր տալիս, մարդն անում էր ամեն ինչ, որ այն առողջ մնա։ Հետո ծառը մեծանում է, ծաղկում է։ Մարդը վերանում է, իսկ ծառը շարունակում է լինել։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենք են դառնում ամեն ինչի հիմքը։

Sergey Narazyan

Ե՞րբ խուսափել փոթորիկներից, ե՞րբ՝ չէ:

Փոթորիկը քեզնից կախված չէ։ Հնարավորության դեպքում բոլորը խուսափում են։ Բայց միշտ չէ այդպես հնարավոր։ Միեւնույնն է, դա մի օր կպատահի քեզ հետ։

Sergey Narazyan

Ե՞րբ եք միայնակ։

Ես միշտ ունեմ միայնակության զգացումը։ Բայց երբ սկսում եմ աշխատել, այն այլեւս չկա։ Կարդալիս կամ ֆիլմ նայելիս նույնպես չեմ զգում։ Հիմա շատ չեմ մտածում այդպիսի բաների մասին։

Ես որ ջահել էի, դիպլոմային աշխատանքս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի մասին էր։ Հիշում եմ, երբ դիպլոմայինս էի պաշտպանում, ղեկավարս ասաց. «Серега, а как ты до такой жизни докатилась?»: Հիմա հասկանում եմ՝ ինքը ճիշտ էր ասում։

Sergey Narazyan

Երբ հարցրի բնորդներից, պարզվեց, որ Սերգեյը բնորդներ չի ունեցել։ Բոլոր կանայք ու տղամարդիկ, որոնց տեսնում ենք նրա աշխատանքներում, միայն նկարչի մտքի եւ, ամենայն հավանականությամբ, ենթագիտակցության արդյունքն են։ Գուցե տեսել է փողոցում կամ ինչ-որ հավաքույթի ժամանակ։

Sergey Narazyan

Բայց քանի որ բնորդները նրա ստեղծած կերպարներն են, ես, այնուամենայնիվ, հարցրի, թե ով է Էլմիրան։

Հաշվապահ է։ Միայնակ կին։ Ամուսին չի ունեցել։ Սիրել է, բայց ոչինչ չի ստացվել։ Շատ հավանական է, որ կադրերի բաժնի ղեկավար եղած լինի։ Սա եւ էս շարքի էլի նկարներ արտահայտում են 70-ականների կյանքը եւ էսթետիկան։

Sergey Narazyan

Ո՞ր հանդիպմանն եք սպասել ամենաշատը։

Դեռ չի եղել։ Այդ հանդիպումը դեռ առջեւում է։

Ի՞նչ է անհրաժեշտ հանդգնություն դրսեւորելու համար։

Ներքին համոզմունքներ եւ հավատ այն ամենի հանդեպ, ինչ անում ես։

Sergey Narazyan

Ի՞նչն է հատկապես անտանելի։

Անարդարությունը։ Երբ այլեւս ուժ չունես ինչ-որ բանի դեմ պայքարելու։

Պատերազմի, ռամիկի եւ ընդհանրապես Հայաստանում ապրող մարդու կյանքի տաղտուկը, ընտանեկան գորշությունը եւ անտարբերությունը հիանալիորեն արտահայտված են նրա նկարներում, ինչպիսիք են «Պարանը», «Վարդը սրտին», «Այրել», «Վերջին լուսանկարը», «Երիցուկներ», «Ալվարդի ընտանիքը», «Խոհանոց» եւ այլ կտավները։

Sergey NarazyanՄարդիկ իրենց բնությամբ խելացի են։ Իրենք ելքեր գտնում են միշտ։ Եվ այս մարդիկ էլ կարող են գտնել այդ ելքերը։

Sergey Narazyan
Sergey Narazyan
Sergey Narazyan
Ե՞րբ է մարդը անկշիռ։

Գիտե՞ք՝ ես էդպես բուռն ու հետաքրքիր կյանքով չեմ ապրել, որ կարողանամ պատասխանել։ Այս տեսակի հարցերի պատասխանները գուցե նկարներումս գտնեք։ Իսկ ես այդ նկարն այդպես անվանեցի, որովհետեւ չգիտեի՝ ուրիշ ինչ անուն տալ։ Օդի մեջ դեղձ էի նկարել։ Գնորդները գալիս, տարբեր հարցեր էին տալիս. ասենք՝ թռչո՞ւմ է, ո՞ւր, կամ ուրիշ հարցեր։ Իսկ ես էդ ժամանակ մտածում էի՝ ի՜նչ հիմարություն արեցի։ (Ծիծաղում է)

Կա՞ կտավ, որ կուզենայիք դեռ նկարած չլինել ու նոր սկսեիք աշխատել դրա վրա։

Ես ամեն նկար այն հույսով եմ սկսում, որ հենց դա կլինի այդ նկարը։ Այդպիսի բաները պատահական են ստացվում։ Մեկը 1996-ի շարք է, դրանցից մեկը՝ «Գեներալ»-ը երեւի։

Եվ այս մեկը, որ պատին է:

Sergey NarazyanՍա 2016-ին եմ նկարել, մինչեւ Ապրիլյան պատերազմը։ Մարդիկ են, որ պատերազմում են արեւոտ ու լավ եղանակին, երբ իրենց հետեւի դաշտը լրիվ «ոսկու» մեջ է։ Ահա այս կոնտրաստն եմ ցանկացել ցույց տալ։ Բայց դե կռիվն էլ մարդու բնության մասն է։ Դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի ուժեղ դարձնել
հաջորդը
Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա