• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

aliq 17:28 | 07.05.2022
aliq 17:28 | 07.05.2022
Ministry of Defence Armenia

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 7-ին՝ 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաեւ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:  «Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղսրդագրությունում:

Ըստ ռազմական գերատեսչության՝ 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը:

Գրիգորյանը նշել էր, որ հանքավայրի աշխատակիցը վիրավորվել է սրտի կողմից, ձախ թեւը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Հանքավայրի վիրավորված աշխատակիցն, ըստ  ընկերության ներկայացուցչի, այժմ հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն:

Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կրակոցները սկսվել էին մայիսի 6-ի երեկոյան, մայիսի 7-ի ցերեկը դարձյալ ակտիվացել: Հանքավայրը դադարեցրել էր աշխատանքը, տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սերգեյ Նարազյան. Ես ստեղծում եմ
հաջորդը
Բաքուն հերքել է Նիկոլայ Պատրուշեւի մեղադրանքը

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա