• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հղի կնոջ եւ չծնված երեխայի իրավունքները՝ միայն թղթի վրա

Մարիամ Սարգսյան 15:30 | 10.05.2022
Մարիամ Սարգսյան 15:30 | 10.05.2022

Նանե Ասատրյանը Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից ազատվել է 2021-ի հուլիսին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի միջնորդության հիման վրա: Այդ ժամանակ Ասատրյանը հղիության 6-րդ ամսում է եղել, ծանր հղիություն է տարել:

Քանի որ փոխմարզպետի պաշտոնը հայեցողական է, Ասատրյանի կարգավիճակը հաշվի չի առնվել նրան աշխատանքից ազատելիս: Հենց այստեղ էլ, ըստ Ասատրյանի, օրենքի բացն է, երբ կնոջ կարգավիճակը որոշիչ չի լինում:

Նախկին փոխմարզպետն աշխատանքից ազատման մասին զրուցել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ: Վերջինս պատասխանել է, թե այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գրիգորյանից պահանջել է փոխմարզպետին աշխատանքից ազատելու միջնորդագիր ներկայացնել, քանի որ քաղաքական թիմն այդպես է որոշել: Ասատրյանը փորձել է նաեւ Պապիկյանի հետ զրուցել, բայց զանգերն անպատասխան են մնացել:

Nune AsatryanԱսատրյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծում է՝ միշտ էլ իմացել է, որ իր պաշտոնը հայեցողական է, եւ օրենքի նման կարգավորում կա: Բայց հղի կնոջ դեպքում պետք է գործեին այլ սկզբունքներ: «Ես աշխատանքից ազատվելու հետ խնդիր չունեմ, կարեւորը հղի կնոջ ու չծնված կամ նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունն է: Սահմանադրական այն դրույթը, որ մարդը գերակա արժեք է, պետք է ամեն քայլափոխի շոշափելի լինի, ոչ թե միայն թղթի վրա»,- նշում է նա:

Աշխատանքից ազատվելուց ընդամենը 20 օր անց Ասատրյանը պետք է մեկներ ֆիզարձակուրդ: Աշխատանքը կորցնելու պատճառով զրկվել է նաեւ մայրանալ պատրաստվող կանանց միանվագ տրվող 4 ամսվա աշխատավարձից՝ նվազագույն հաշվարկով մոտ 1.5 մլն դրամ: Աշխատավարձի վերջնահաշվարկ արվել է: Ասատրյանը ստացել է փոխմարզպետի իր մեկ ամսվա աշխատավարձն այն դեպքում, երբ աշխատանքի վերջին ամսվա ընթացքում փոխարինել է մարզպետին, քանի որ Գրիգորյանը նախընտրական քարոզչությամբ էր զբաղված:

Նախկին փոխմարզպետն այժմ չի ստանում նաեւ աշխատող մայրերին տրվող նպաստը, քանի որ ֆիզարձակուրդ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, որը պետք է ներկայացներ մայրական նպաստի համար, չի եղել:

Թեեւ այդ ընթացքում Նանե Ասատրյանը հանրային հնչեղություն չի տվել հարցին՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավական աջակցություն է ստացել եւ դիմել դատարան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Տիրուհի Վարդանյանը ստանձնել է Ասատրյանի շահերի պաշտպանությունը։

Tiruhi VardanyanՎերջինս կարեւորում է այն հանգամանքը, որ Ասատրյանին պաշտոնից ազատելու որոշման մեջ որպես հիմք նշված է միայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը (Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը):

«Որոշմամբ Ասատրյանին աշխատանքից ազատելու որեւէ հիմնավորում չի տրվում, չի ներկայացվում, թե ինչու է մարզպետը նման միջնորդագիր ներկայացրել»,- նշում է փաստաբանը:

Վարդանյանն ասում է՝ դատական հայցը ներկայացնելիս հիմնական շեշտադրումը կատարվել էր միջազգային օրենսդրությամբ սահմանված իրավակագավորումների վրա, որոնք երաշխիքներ են սահմանում հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ: «Այդպիսի երաշխիքներ սահմանված են նաեւ ՀՀ ներպետական օրենսդրությամբ. մասնավորապես, կանայք պաշտպանված են իրենց հղիության ժամանակահատվածում, եւ նրանց աշխատանքից ազատելն արգելված է»:

Այս մարտին դատարանը մերժել է հայցը՝ կրկին հղում կատարելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին եւ նշելով, թե հայեցողական պաշտոնների դեպքում կնոջ հղիության կարգավիճակը հաշվի չի առնվում: Ասատրյանն ու նրա փաստաբանը վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այժմ սպասում են դատարանի որոշմանը, որից հետո կհասկանան ինչ ընթացք տալ: Նանե Ասատրյանը վստահեցնում է՝ եթե այս անգամ եւս դատարանը մերժի հայցը, ինքը պատրաստ է դիմելու միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԻԵԴ (մարդու իրավունքների եվրոպական դատարան), քանի որ օրենքի բացի պատճառով նույն խնդիրները կարող են ունենալ այլ հղի կանայք եւս:

Բացի այդ՝ Ասատրյանը պատրաստվում է որեւէ ձեւաչափով քննարկումներ նախաձեռնելու, որ ԱԺ-ում անդրադառնան օրենքի այդ դրույթին, բարելավեն այն: Ըստ նախկին պաշտոնյայի՝ թվացյալ փոքրիկ բացթողումը վնասում է կին քաղաքական, պետական գործիչների կարիերային:

«Երեք մարզպետների պաշտոնավարման ժամանակ եմ աշխատել: Բոլորն էլ ընտրությունների նախաշեմին ազատորեն մեկնել են արձակուրդ, ծավալել քաղաքական, քարոզչական գործունեություն՝ վստահ լինելով, որ ես պետական աշխատանքն իմ ուսերին տանելու եմ առանց որեւէ խնդրի: Պետք է կարծրատիպը փոխվի, ու պարզ լինի, որ կինը կարող է երեխա ունենալ՝ միաժամանակ շարունակելով պետական-քաղաքական գործունեությունը: Սա կառավարության վերաբերմունքն է հղի կնոջ եւ երեխայի նկատմամբ»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դոնբասն ազատագրելով կազատագրենք ամբողջ Ուկրաինան. Կուլեբա
հաջորդը
Կին. սպասելիքներ եւ իրականություն

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կիեւը նախապայմաններ չունի՞

    18:31 | 26.05.2022
  • ԱՄՆ «փորձառու ձեռքն» Ադրբեջանում

    17:58 | 26.05.2022
  • Թեհրանը՝ հարթակ ռուս-ուկրաինական բանակցությունների համար

    17:39 | 26.05.2022
  • Հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտի ոչնչացման վտանգ

    16:29 | 26.05.2022
  • Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը

    16:03 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա