• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գյումրեցի «Կանանց աշխարհը» Գալերի 25-ում

Աննման Մինասյան 16:35 | 11.05.2022
Աննման Մինասյան 16:35 | 11.05.2022
Ralf Backer

Գյումրու «Գալերի 25» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի եւ գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների համատեղ ցուցադրությունը:

Ցուցասրահի հիմնադիր, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանն է Բեքերին ծանոթացրել Հայաստանի հետ: Տարիներ առաջ արվեստագետին ուղեկցել է Արփի լիճ՝ բնություն նկարելու նպատակով: Սակայն ինչպես Տեր-Մինասյանն է ասում, զգացվեց, որ նա մարդկանց ավելի շատ է սիրում:

Exhibition Ralf BackerԳերմանացի արվեստագետի ուշադրությունը գրավեցին գյումրեցի աշխատող կանայք, նրանց աշխատանքն էլ դարձավ ստեղծագործելու աղբյուր: Լուսանկարչի աչքն աշխատանքի պահին սկսեց որսալ տարբեր մասնագիտություն ունեցող գյումրեցի կանանց: Նրա նկարներում կանայք եփում, թխում, կարում, լվանում, քանդակում, նվագում, գրում, բուժում են․․․

Բեքերը զարմացած է, որ Գյումրիում կանայք այսքան աշխատասեր են: Գյումրեցի նկարչուհի Լիլիթ Բաչաչի հետ հանդիպումն էլ առիթ է եղել, որ համատեղ ուժերով վեր հանեն կնոջ ներքին ու արտաքին գեղեցկությունը:

Լիլիթ Բաչաչը սիրով է համագործակցել արտասահմանցի արվեստագետի հետ: Ասում է՝ իրենց գործերն, անկախ իրար ճանաչելուց, կանանց շուրջ են պտտվում: «Բեքերը նկարում էր կանանց աշխատելիս, ես՝ նրանց ներաշխարհն ու զգացածը: Երկուսս էլ ուզում ենք, որ կնոջ հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունն ավելի շատ լինեն»,- ասում է Լիլիթը:

Exhibition Ralf BackerՑուցահանդեսին ներկա Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր գնահատեց մտահղացումը, ասաց՝ շատ կարեւոր թեմայի շուրջ է հանդիպումը: «Որպես Եվրոպական միություն՝ մեր գործընկերների հետ համատեղ մենք ջանք չենք խնայում, որ կանայք ակտիվորեն ներգրավվեն հասարակական կյանքում: Այսօր հասարակությունը կնոջ ջերմ ու զգացական մոտեցման կարիքն ունի»:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը բարձր գնահատեց տիկին Վիկտորինի այցը եւ նույնպես կարեւորեց կանանց դերակատարությունը հասարակական կյանքում․«Ես վստահ եմ, որ շատ կարեւոր թեմաների մասին պետք է խոսել շատ նուրբ երանգներով։ Արվեստի միջոցով խոսել կանանց մասին, բարձրացնել այն խնդիրները, որոնք թաքնված են, եւ որոնց մասին հակված չենք խոսելու, շատ կարեւոր է»։

Exhibition Ralf BackerՀանդիպման ավարտին Շիրակի մարզպետը շնորհակալագրով պարգեւատրեց Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին՝ կարեւորելով մշակութային կյանքի ակտիվացման եւ հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նրա ավանդը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի ռուսաստանյան ակտիվները կազգայնացվեն
հաջորդը
Ամոթի եռատոնն ու պարտության ծիսականացումը

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Արեւածագի դպրոցում ռազմամարզական դասարան է բացվել

    19:34 | 28.01.2023
  • Մադոննայի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումը չեղարկվել է

    16:33 | 28.01.2023
  • Պետք է մշակել արդյունավետ եւ ճկուն մուտքի պայմաններ....

    16:00 | 28.01.2023
  • ԱՄՆ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ....

    15:31 | 28.01.2023
  • ՀՀ զինված ուժերի օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան...

    15:05 | 28.01.2023

ընտրանի

  • 1

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 2

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա