• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանին տխուր օրեր են սպասում

Արման Գալոյան 14:00 | 18.05.2022
Արման Գալոյան 14:00 | 18.05.2022
Gross domestic product

Հայաստանին սոցիալ-տնտեսական առումով չափազանց ծանր օրեր են սպասում: Միջազգային տնտեսական կառույցներն արդեն իսկ ահազանգում են ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման մասին:

Եվրահանձնաժողովի վերջին կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում աշխարհում ՀՆԱ-ն կաճի ոչ թե պլանավորված 5,7%-ի չափով, այլ ընդամենը` 3,2%-ով: Ըստ այդմ՝ Եվրագոտում ՀՆԱ-ի աճը կլինի 2,7%` 4%-ի փոխարեն, ԱՄՆ-ում` 2,9%` 3,8%-ի փոխարեն։ Իսկ ահա Ռուսաստանի տնտեսության անկումը կանխատեսված 3.9%-ի փոխարեն կլինի 10,4%։

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ օրերս հայտարարեց, թե «ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները մեզ մոտ, բնականաբար, բացասական են, կանխատեսել ենք 8%-ի չափով: Սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15%, 6-7%, շատ տարբեր կանխատեսումներ»:

Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, որին բաժին է հասնում արտաքին առեւտրաշրջանառության ծավալների ավելի քան 30%-ը: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021-ին ՌԴ-ի հետ առեւտուրը եղել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալների 30.2%-ը, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 31.4%-ը։

Այնպես որ, ՌԴ տնտեսության մեջ ցանկացած վայրիվերում, առավել եւս՝ տնտեսական անկումն իր ազդեցությունը կունենա այստեղ՝ Հայաստանում:

Բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունն ինքնին չափազանց խոցելի է եւ անընդունակ՝ դիմագրավելու արտաքին ցնցումներին: Հետեւաբար,  համաշխարհային տնտեսության փոփոխություններն էլ իրենց հերթին միանգամից ազդեցություն կթողնեն մեզ նման փոքր երկրների վրա:

Ճիշտ է, այս տարվա պետբյուջեի ուղերձում (որ ԱԺ-ն ընդունել է 2021-ի աշնանը) համաշխարհային տնտեսության վերաբերյալ միանգամայն այլ սպասումներ կան, մասնավորապես նշված է, թե «Տնտեսական ակտիվության աճի սպասումները ամրապնդվել են», նաեւ դրական ազդակներ կային պղնձի գների առումով, սպասվող ռիսկերն էլ հիմնականում կապված էին համավարակի նոր ալիքի հնարավորության հետ. «Այդուհանդերձ, համավարակի հետ կապված անորոշությունները եւ իրավիճակի վատթարացման ռիսկերը պահպանվում են»:

Այսօր կարող ենք արձանագրել՝ համավարակը նահանջել է, մյուս կողմից առաջ է եկել ուրիշ, շատ ավելի լուրջ խնդիր՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Եվ այս պատերազմը փաստացի խնդիրներ է ստեղծել համաշխարհաին տնտեսության համար:

Այս զարգացումներն, ինչ խոսք, անակնկալ էին, եւ հատկապես 2022-ի բյուջեն գրելիս կառավարությունը չէր կարող կանխատեսել: Բայց եղավ այն, ինչ եղավ, ու հիմա լուրջ խնդրի առաջ ենք:

Ըստ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ «Կառավարությունը թիրախավորել է տարեկան առնվազն 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9% տնտեսական աճ»: Հիմա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ պետք է արձանագրել՝ մեծ հարցականի տակ է խոստացված ցուցանիշի ապահովումը:

Էլ չենք խոսում գնաճի մասին, ինչը լրջագույն խնդիր է դարձել մարդկանց համար: Այսօր Հայաստանում դժվար է գտնել մի ապրանքատեսակ, որ այս ընթացքում թանկացած չլինի: Սրանում համոզվելու համար կարիք չկա վիճակագրական տվյալներ ուսումնասիրելու. այդ երեւույթին կարելի է ականատես լինել ամեն օր՝ գնումներ կատարելիս: Այնուհանդերձ, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7% է եղել, արդեն ապրլին՝ 8.4%: Միայն սննդամթերքը ապրիլին թանկացել է 14.3%-ով:

ԿԲ նախագահի տեղակալն ինքն էլ այս կապակցությամբ օրերս հայտարարեց. «Գնաճային ճնշումներ են ավելացել նաեւ անորոշությունների աճի պայմաններում»:

Բացի այդ, ըստ նրա, աշխարհաքաղաքական լարվածությամբ ու անորոշություններով պայմանավորված, շարունակելու են բարձր մակարդակում մնալ պարենի եւ էներգակիրների գները:

Այնպես որ, տխուր օրերը դեռ առջեւում են: Եվ Հայաստանում, ըստ էության, սոցիալական դժգոհությունների համար գնալով ավելի ու ավելի լուրջ հիմքեր են ստեղծվում:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուսումնասիրվում են հացահատիկի արտահանման ուղիները
հաջորդը
Մետրոպոլիտենն աշխատում է, փակ փողոց չկա
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանն իր քաղաքացիներին Իրան չմեկնելու կոչ է արել

    13:30 | 04.06.2023
  • Պենտագոնը Բաքվի հետ ռազմական գործակցության հեռանկարներ է քննարկել

    19:57 | 03.06.2023
  • Փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցո՞ւմ

    19:26 | 03.06.2023
  • ՀՀ-ում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ

    18:30 | 03.06.2023
  • Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն...

    12:30 | 03.06.2023

ընտրանի

  • 1

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 2

    Քվեով գազանը

  • 3

    Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա