• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ձայներ իշխանական ճահճից

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 20.05.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 20.05.2022
grogs

Սկսեմ մի կիսաքաղաքական անեկդոտով.

— Լսիր, ո՞նց իմանամ՝ կարկառուն ՔՊ-ական պատգամավորը երբ է անհեթեթություններ ասում։
— Բացատրում եմ. նայիր դեմքին, հենց շրթունքները սկսում են շարժվել, արդեն անհեթեթություններ է դուրս տալիս։

Էս անեկդոտի չհնանալու ապացույցն էր անցնող շաբաթվա ընթացքում մի քանի կարկառունների՝ մտքեր արտահայտելու փորձը, որը քիչ թե շատ աշխուժացրեց ընդդիմության միօրինակ ակցիաներով հագեցած կյանքը։

Ընդ որում, ՔՊ-ականների, ներողություն արտահայտությանս համար, «մտքերը» հենց այդ ակցիաներին էին վերաբերում։

Նախ հերթական անգամ փայլեց Աժ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանը՝ մայիսի 17-ին «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնին» տված հարցազրույցում։ Կանդրադառնամ ոչ թե Արցախի խնդրի վերաբերյալ նրա լղոզված, ոչ մի բան չասող խոսքերին, այլ նրան, թե ինչ է ասել ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների մասին։

Թղթակիցը հարցի մեջ հիշեցնում է, որ իրենք էլ 2018-ին էին բացակայում փողոցային ակցիաների պատճառով։ ԱԺ խոսնակը մոռանում է այս մասին խոսել եւ ասում է, թե՝ սահման գոյություն ունի, նրանք արդեն անցնում են թույլատրելի սահմանները։ Հիմա ես հարցնեմ՝ այսինքն՝ դուք 2018-ին չէի՞ք անցնում սահմանները, շատ օրինապաշտ էի՞ք։

«Մեյնեմ ձեր օրինապաշտ ջանին»,- կասեր մեր բակի հավաքարարուհին։

Շատ օրինապաշտն է Ալենը։ Խոսելով մանդատներից զրկելու մասին՝ ասում է՝ « …չեմ ցանկանում իմ կարծիքով հիմա կանխորոշում անել: Բայց ես խիստ եմ տրամադրված»: Ինչպես տեսնում եք, չի ցանկանում «կողմնորոշում անել», բայց «խիստ է տրամադրված»։ Ընդ որում, սա բնավ էլ կողմնորոշում չի ենթադրում։ ՔՊ-ականնե՛ր, այդ հարցը քվեարկելիս հանկարծ չկողմնորոշվեք Ալենի «խիստ եմ տրամադրված»-ով։

Մեկը չկա՞ր՝ ասեր, ախր, ա՛յ ոչ հարգելի պարոն, ախր, քո ի՞նչ բանն է մտքեր արտահայտելը։ Գնա, զբաղվիր նրանով, հանուն ինչի ձգտել ու հասել ես այդ աթոռին՝ կայֆեր արա, թանկ մեքենաներով եւ ուղեկցող կորտեժով սլացիր անխոչընդոտ, Հունաստանում տժժա, Բալիում արեւահարվիր… Բայց դա արա ոչ մեր փողերի հաշվին։ Դաստիարակությունս թույլ չի տալիս «քնքուշ» բառերով բացատրելու սույն պարոնի գոյության իմաստը։ Իսկ նրա՛ ստացած դաստիարակության մասին ավելի լավ, քան իր սիրասուն մայրիկի պահվածքն էր պատշգամբում՝ ընդդիմության ցույցի ժամանակ, որեւէ մեկը չի կարող այլեւս վկայել։

Գործընկերներին մանդատից զրկելու թեմային անդրադարձել է եւս մի կարկառուն՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով. «Ես չեմ որոշելու՝ նրանց բացակայությունները հարգելի են, թե ոչ: ԱԺ հանձնաժողովի նիստերին մասնակցելը պատգամավորի պարտականությունն է… Եթե դուք մի քանի անգամ անհարգելի պատճառով չներկայանաք, հաստատ ձեր հետ պայմանագիրը կամ կխզեն, կամ բարդ խոսակցություն կունենաք: Ինչու է այդ արտոնությունը վերապահված պատգամավորին, ես չեմ կարող հասկանալ…»:

Դե հասկանալը իր գործը չէ։ Ոնց շեֆն ասի, էնպես էլ կհասկանա։

Նախ, սիրելի՛ իմ ընթերցող, ներողություն եմ խնդրում, որ քեզ ստիպեցի կարդալ այդքան երկար տեքստը։ Ինքս էլ գիտեմ, որ դա սարսափելի տանջանք է, բայց ճար չկար։

Երկրորդ՝ մի լարի վրա նվագող սույն սազանդարին փորձել ինչ-որ բան բացատրել նույնն է, թե ճահճի մեջ իր կուշտուկուռ երջանկությունը վայելող եւ այդ երջանկության հաճույքից երբեմն-երբեմն միալար կռկռացող գորտին բացատրես յոթ նոտաների համակարգը։

Այսուհանդերձ, մի բան, ընդամենը մի բան կարող ենք ասել։

Պատգամավորը սոսկ աշխատանքի չի գալիս։ Նա առաջին հերթին քաղաքական գործիչ է եւ երբ տեսնում է, որ իր բարձրացրած հարցերի վերաբերյալ ձեր կարկառուն խմբակցությունը եւ ձեր իմաստուն ղեկավարությունը խուլ են, եւ լսելի դառնալու այլ ճար չունի, ապա դիմում է ծայրահեղ քայլերի, որոնցից մեկն էլ գործադուլն է: Չասեք, թե դա գործադուլ չի։ Ես լավ գիտեմ գործադուլի մասին օրենսդրությունը։ ԱԺ-ի աշխատանքների բոյկոտումը նույնպես գործադուլի նման մի բան է։

Դեմագոգիա՞ եմ անում։ Իհարկե։ Բա ձեզ հետ էլ ո՞նց խոսեմ։ Թեպետ դեմագոգիայի հարցում ՔՊ-ականներին գերազանցելն անհնար է։

Ընդդիմության փողոցային ակցիաների վերաբերյալ փորձել է մտքեր արտահայտել նաեւ Արփի Դավոյան անունով պատգամավորուհին։ Ես ձեզ կազատեմ նրա գրառումը վայելելու հաճույքից (այ, տենց նախանձն եմ)։ Եվ անգամ չեմ էլ մեկնաբանի, քանզի առիթ ունեցել եմ ասելու, որ սույն տիկնոջ նմանները պարզապես ԽՍՀՄ-ի բարի ավանդույթներով ՔՊ-ականների նախընտրական ցուցակում քվոտավորվել են իբրեւ աշխատավորական շերտերի ներկայացուցիչ (կոլտնտեսուհի, կթվորուհի, մանածագործուհի), հայտնվել խորհրդարանում, եւ նրանց գործառույթը միայն ճիշտ պահին ճիշտ կոճակը սեղմելն է։ Ընդ որում, կոճակների տեղն էլ երկար բացատրությունից հետո են հասկացել։ Իսկ խոսելը… Դե, դա էլ երբ շեֆը հրահանգի։

Բայց շեֆը պետք է գոնե մի քիչ խելացի լինի, որ չհրահանգի խոսել Ալենի, Վլադիմիրի կամ Արփիի նմաններին։

Եթե, իհարկե, խելացի լինի։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հիշողությունը՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղի
հաջորդը
Դրական պատասխանի ակնկալիքով
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Աջակցում ենք ԼՂ-ում ամուր խաղաղության հաստատմանը. Ջասթին Թրյուդո

    13:16 | 07.06.2023
  • ՄԱԿ-ի ԱԽ-ում ընտրությունը մեր դիվանագիտության հաղթանակն է. Յուն...

    12:36 | 07.06.2023
  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա