• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Մեծ Սարիարի սարերը վերածվում են անտառի

Աննման Մինասյան 12:30 | 21.05.2022
Աննման Մինասյան 12:30 | 21.05.2022

Հայաստանի Հանրապետությունում Շիրակն այն մարզերից է, որտեղ անտառածածկը ծայրաստիճան սակավ է:

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիրը հարցին մասնակի լուծում է տալիս՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի հյուսիսային հատվածում հիմնելով 60 հեկտար անտառ:

«Կանաչ համայնք` դիմակայուն ապագա» եռամյա նախագիծը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների հետ համատեղ: Ծրագիրը ներկայացնում է քաղաքաշինության կանաչ մոդելներ, բարձրացնում շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի 15 համայնքներում:

Shirak forest
Shirak forest
Shirak forest
Shirak forest

Մեծ Սարիարում անտառատնկման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2021 թվականից: Ընտրվել էին Լոռու եւ Շիրակի մարզերը, որտեղ 100 հեկտար նոր անտառ կունենանք. 40 հեկտարը՝ Լոռիում, 60-ը՝ Շիրակի մարզում:

Սոճի, կաղնի, խնձորենի, տանձենի, թխկի ու կեչի. կազմակերպության սեփական տնկարանային տնտեսություններից 180 հազար միավոր տնկանյութ է բերվել Մեծ Սարիար: Ծառատեսակներն ընտրվել են տվյալ լանդշաֆտային գոտու առանձնահատկությունը հաշվի առնելով։ Այն, ըստ մասնագիտական եզրակացության, ցածր արդյունավետությամբ բնական արտոտավայր է։

Mkrtich Gevorgyan«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գեւորգյանը տարածքի ընտրությունը պատահական չի համարում, ասում է՝ մինչեւ չտեսնեն տվյալ համայնքի ղեկավարի եւ բնակչության բարի կամքն ու պատրաստակամությունը, անտառատնկման որոշում չեն կայացնում։ «Այս մարդիկ շահագրգռված են, որ իրենց գյուղն անտառ ունենա, գյուղացին էլ՝ զբաղմունք ու եկամուտ։ Մարդիկ հասկացան, գիտակցեցին, թե անտառն այս տարածքին հետագայում ինչ օգուտ կբերի»։

Ծրագրի հաստատման ժամանակահատվածում համայնքապետ եղած Կարեն Արշակյանն այժմ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է։ Նա ոգեւորված է եւ Մեծ Սարիար գնալու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Իր ձեռքով ծառ է տնկում, օրինակ ծառայում մյուսներին։

Karen Arshakyan

«Մրգատու ծառերն ու խիտ անտառը, բացի էկոզբոսաշրջային բում ապահովելուց, կնպաստեն նաեւ կենդանական աշխարհի աննախադեպ հարստացմանը։ Վայրի խոզեր, արջեր, այլ կենդանիներ կարող են բազմանալ անտառում»,- ասում է Արշակյանն ու վերահաստատում, որ սա համայնքի համար իսկական «ոսկու հանք» է, որը պետք է աչքի լույսի պես պահել։

Տարածքը խստորեն հսկվելու է։ Որպես բնական պարիսպ՝ անտառի պարագծով փշատերեւ թփեր կտնկվեն, որի շուրջը միայն ամուր պարիսպ կկառուցվի։

Vahe Matsakyan«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը գոհ է ծառապատման տեմպերից, ասում է՝ սարիարցիները ջանասիրաբար աշխատում են։ Կազմակերպությունն էլ բարեխիղճ ու ժամանակին վճարում է աշխատողներին։ Մեկ ծառի տնկման զուտ արժեքը 65 դրամ է:

Khachatur MatosyanԽաչատուր Մաթոսյանն առաջին օրվանից աշխատում է սարերում։ Ասում է՝ գյուղի ծանոթ-բարեկամով անցել են աշխատանքի։ Օրական միջին հաշվարկով ամեն մեկը 300 ծառ է տնկում։ «Ե՛վ անտառ կունենանք, ե՛ւ աշխատանք»,- իր գոհունակությունն է հայտնում սարիարցի Խաչատուրը:

Աշխատանքները միայն ծառատունկով չեն սահմանափակվելու։ Մի քանի տարի շարունակ հիմնադրամը կհոգա, որ չորացած ծառերը փոխարինվեն նորերով։ Բացի այդ՝ ամեն տարի հողի փխրեցման, ծառերի խնամքի, հատումների եւ այլ անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն։

Քսան տարուց «կայացած» անտառն ամբողջությամբ կտրամադրվի համայնքի խնամքին ու պահպանմանը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստեփանակերտյան սինդրոմ
հաջորդը
Թուրինում Միրզոյանի հանդիպումներն իր պաշտոնակիցներին հետ

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա