• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ուշացած կրակոցներ եւ ոչ մի փոխհատուցում

Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 24.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 24.05.2022

Օձունի տնամերձներում կարկտահարության հետքերն են թարմ, գյուղացիների դեմքին՝ արցունքն ու տխրությունը։ Երեկ տեղացած կարկուտը 20-25 րոպեի ընթացքում ոչնչացրել է հողին պահ տվածը։ Կրակոցներն էլ չեն օգնել․ ոմանք ձայն չեն լսել, մի մասն էլ ասում է՝ ուշացած են կրակել։ Ինչպես միշտ, գյուղացիները ոչինչ չեն կարողացել անել։

Odzun village
Odzun village

89-ամյա Էմմա Ճուղուրյանը կարկտահարության պահին տանը չի եղել։ Այլապես, ասում է, գոնե նորատունկ սածիլները ծածկելով կպաշտպաներ։ Լոլիկի, վարունգի, ոլոռի ու սոխի բերք, կարծում է, չեն ստանա, իսկ կարտոֆիլը հնարավոր է վերականգնվի։

Emma Jughuryan«Խնձոր, տանձ, տերեւը հետը վեր ա արել։ Չկրակեցին կարգին, հենց էդ ա էլի։ Ամեն ինչ նորից պետք ա ցանեմ»,- ասում է տարեց կինը։

Հարեւանությամբ ապրող Լենիկ Կոստանդյանն էլ փաստում է՝ հակակարկտային կայաններն աշխատել են, երեկ, առաջին օրը՝ կրակել, բայց այսօր չկարողացան պաշտպանել։

Lenik Kostandyan«Գեղացու գործն էս ա։ Սաղ օրը հողիցը դուրս չենք գալի, մին էլ տենում ենք՝ մի րոպեում սրբեց, տարավ։ Ծառերը ջոկ, շիթիլները, կարտոշկեն, լոբին, բան չի մնացել։ Վրին ցոգոլնի կար, էլի մի բան դուրս կգար, բերքը լավը կըլներ։ Թոռիս կանչել էի, էկավ, քոմակ արավ, թոխրեց։ Հիմի հավես էլ չունենք, որ մտնենք հողը»,- սրտնեղելով պատմում է գյուղացի կինը։

Մինչեւ կարկուտը «հողից վեր չկենա», գյուղացիները չեն կարող ասել՝ ինչ են կորցրել, եւ ինչ է մնացել։ Համայնքապետարանում նույնպես հաշվարկներ դեռ չեն արել։ Միայն նախնական ուսումնասիրություն կա, որ Օձունում ավելի շատ գյուղի բարձրադիր մասի տնամերձներն են տուժել, իսկ Հագվի, Ամոջ գյուղերի հատվածում՝ վարելահողերը։

Օձունի վարչական տարածքում հակակարկտային 7 կայան է տեղադրված։ Դրանց կրակոցները վերահաս աղետից այս անգամ գյուղացուն չեն փրկել։

Armen Titanyan«Կայաններն աշխատում են, շահագործողը մենք ենք, բայց Դսեղից է կառավարվում՝ ԱԻՆ-ի կողմից։ Էնտեղից են նայում եւ համապատասխան ծառայություն մատուցում։ Իրենք նայում են ամպերի տեղաշարժը, մենք որեւէ անելիք այս առումով չունենք»,- նշում է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ու փաստում՝ այսօրվա կրակոցներն ուշ են եղել, արդեն ձեւավորված կարկուտի ժամանակ, ինչն անարդյունավետ է։

Odzun villageԴաշտերում կարկուտի հասցրած վնասները համայնքապետարանում կհաշվեն տեղումների դադարից հետո։ Իսկ այգու բերքը կորցրած գյուղացիները չեն պատրաստվում հաշվարկներ անելու․ փոխհատուցման ակնկալիք չունեն։ Տարիների փորձից գիտեն՝ քամին տանիքն է քշել, կարկուտն ու ջուրը՝ այգին, բայց իրենց ոչ ոք չի հիշել։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ հավաքականի հինգ շախմատիստ հաղթանակ է տոնել
հաջորդը
Ուկրաինայում պատերազմում զոհվել է 257 երեխա

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա