• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պարզ գումարո՞ւմ, թե՞ կառավարման ստրատեգիա

Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 26.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 26.05.2022
Odzun

Հինգ տարի առաջ քաղաքից համայնք դարձած Ալավերդին վեց բնակավայր է միավորում։ Շուտով այդ թիվը հինգ անգամ կմեծանա, համայնքն էլ շրջան կդառնա։ Խոշորացման նոր գործընթացով կառավարությունը մտադիր է Ալավերդուն միացնել արդեն խոշորացված Օձունը, Ախթալան եւ Շնողը։

Շրջանառվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Այն հանրությանը ներկայացնելու նպատակով օրեր առաջ նշված համայնքներ էր այցելել ՏԿԵ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանի եւ Լոռու մարզպետարանի պաշտոնյաների հետ։

Օձունում նախատեսված հանրային քննարկումը չկայացավ։ Համայնքապետ Արսեն Տիտանյանը հայտարարեց, որ նոր խոշորացման վերաբերյալ ավագանու, վարչական ղեկավարների եւ բնակչության հետ բազմաթիվ քննարկումներ արդեն եղել են, եւ իրենք դեմ են խոշորացմանը։ Ուստի քննարկումն անիմաստ համարելով՝ համայնքապետը լքեց դահլիճը, աշխատակազմի անդամներն էլ՝ նրա հետեւից։ Մնացին բնակիչներից մեկ-երկուսը։

Arsen Titanyan«Առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու նախագիծ է արվում, եւ արդեն կառավարություն ներկայացնելու փուլում ձեւական կողմն են պահում։ Խոշորացումը պետք է հիմնավորված լինի, թե որն է լինելու դրա արդյունավետությունը»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Օձուն համայնքի ղեկավարը։

Օձունցիները, որ հանրային քննարկումից հիմնականում տեղյակ չէին, ասացին՝ լսել են նոր խոշորացման մասին։ Ոմանք այս գործընթացից գյուղացու կյանքի բարելավման ակնկալիք ունեն, մի մասն էլ թերահավատ է՝ բան չի փոխվելու։

Անասնապահ Արարատ Ղարիբյանը համոզված է՝ խոշորացում կլինի, բայց առանց ժողովրդի ձայնը լսելու։ Մինչդեռ, ասում է, միավորման արդյունքում առաջացած խնդիրներին գյուղացին է բախվում։

Ararat Gharibyan«Ժամանակին էլ Թումանյանի շրջան էր, բայց էն ժամանակ գյուղատնտեսությամբ զբաղվող կար, մասնագետներ ունեինք, իսկ հիմի մասնագետ չկա՝ ո՛չ անասնապահության, ո՛չ դաշտավարության, ո՛չ այգեգործության։ Ոչ մեկը դրանով չի զբաղվում, խորհրդատվություն չկա։ Անարդյունավետ ծախսեր են անում՝ առանց մարդկանց հարցնելու։ Սպանդանոցներ սարքեցին, ու էսօր դրանք չեն աշխատում։ Գյուղում տասը երեխա չկա՝ մանկապարտեզ են սարքում։ Առաջին հերթին աշխատատեղ ստեղծի, թող մարդիկ ամուսնանան, երեխա ունենան, նոր դպրոցի ու մանկապարտեզի մասին կմտածեք»,- ասաց դաշտ շտապող գյուղացին։

Գյուղացիների՝ խոշորացմանը կողմ կամ դեմ լինելն Աշոտ Գիլոյանն այսպես պարզաբանեց՝ «այո» կամ «ոչ» լսելու համար չեն եկել համայնքներ, այլ մարդկանց տեղեկացնելու։ Ըստ պաշտոնյայի՝ գյուղացիները նախ պետք է իմանան խոշորացված համայնքի առավելությունների մասին, օրինակ՝ այն, որ պետական բոլոր ծառայությունները տեղում իրենց հասանելի են դառնալու։

Ashot Giloyan«Պետական իշխանության գրասենյակների կողմից մատուցվող վեց բլոկ ծառայություններ (կադաստրի կոմիտեի, պետռեգիստրի, միգրացիայի, ՃՈ եւ այլն) փոխանցելու ենք համայնքներին։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակներում դրանք մատուցվելու են: Որտեղ գրասենյակ չկա, լինելու է»,- ասաց Աշոտ Գիլոյանը, ապա շարունակեց՝ եթե ծառայությունները հասանելի չեն, համայնքում չկա մանկապարտեզ, աղբահանություն եւ այլն, գյուղացին փախչում է գյուղից․ վերջին 30 տարիների ընթացքում ժողովուրդը ոչ բավարար ծառայություններ ստանալու պատճառով է գնացել։

Arkady TamazyanԽոշորացմանը դեմ լինելու տրամաբանությամբ ախթալեցիները նույնպես չլսեցին նախարարությունից եկած բանախոսին։ Իսկ համայնքը ղեկավարող Արկադի Թամազյանն Ալավերդուն միանալու մեջ, ասաց, խնդիր չի տեսնում, իմաստ՝ նույնպես։ Նրա կարծիքով՝ նախկին խոշորացման արդյունքում Ախթալան զարգացող համայնք է դարձել, բոլորն են դա տեսնում, եւ լավ կլիներ՝ հիմա առանձին մնար։

Արդեն Ալավերդու համայնքապետարանում ՏԿԵ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն անդրադարձավ համայնքների խոշորացման շրջանային մոդելին՝ նշելով, որ այս գործընթացում կառավարության վերջնական նպատակը ապակենտրոնացումն է՝ պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների փոխանցումը ուժեղացված համայնքներին։

«Մենք առանձին Ախթալային, Օձունին, Շնողին, Ալավերդուն դպրոցի կամ սոցիալական, առողջապահության ոլորտների կառավարում փոխանցել չենք կարող։ Մասշտաբը մեծացնելու իմաստը դա է»,- ասաց պաշտոնյան։

Ararat TamrazyanՀամայնքների ուժեղացման եւ կառավարման նոր լիազորությունների պատվիրակման պայմաններում մարզպետարանների գոյությունն «անիմաստ» որակեց երկարամյա լրագրող, «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանը։ Նա հարց ուղղեց Գիլոյանին՝ արդյո՞ք կառավարությունն այդ կառույցը լուծարելու ուղղությամբ չի մտածում։

Պատասխանը բացասական էր։ Աշոտ Գիլոյանը մարզպետարանի գործառույթների կարեւորությունը սկսեց բացատրել հարց տվողին, ապա շարունակեց՝ Լոռու խոշոր համայնքներին, որ էդ լիազորությունները փոխանցենք, ո՞վ պիտի վերահսկողություն իրականացնի։

Ի դեպ, խոշորացման թեմայով քննարկմանն Ալավերդու հասարակությունը նույնպես բացակա էր։ Դահլիճում սովորականի պես համայնքապետարանի աշխատակազմի անդամներն ու բնակավայրերի վարչական ղեկավարներն էին, մի քանի լրագրող եւ հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ։Oleg Dulgaryan

Քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Թումանյան համայնքին էր վերաբերում, որ խորհրդային տարիներին Ալավերդու շրջանի կազմում է եղել։ Եթե պետությունն առաջնորդվում է «համայնքը որքան մեծ, այնքան ուժեղ տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ շրջանային մոդելով խոշորացվող Ալավերդուն Թումանյանը նորից չի միանում»։ Հարցադրումը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանինն էր։

Gor Asryan«Մոտկորի տարածաշրջանն ընդամենը մի քանի ամիս առաջ է խոշորացել, եղել են ընտրություններ, եւ նպատակահարմար չէ էդ ժողովրդին մի քանի ամիս հետո նորից տանել ընտրության։ Միգուցե Ալավերդու այս խոշորացումից անցնի 4-5 տարի, Մոտկորի հարցն էլ լուծվի»,- պարզաբանեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։

Ալավերդին, Ախթալան, Շնողը եւ Օձունը կմիավորվեն՝ անկախ հանրային քննարկումներից ու ժողովրդի համաձայն լինել-չլինելուց, ինչպես նախկինում է եղել։ Թեեւ տարիներ առաջ ժողովուրդն իր կարծիքը հանրաքվեի միջոցով հայտնելու հնարավորություն է ունեցել, բայց դա էլ ոչինչ չի փոխել։ Ժողովրդի «այո»-ն կամ «ոչ»-ն, ըստ օրենքի, ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական նշանակություն է ունեցել։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրաքվեի ինստիտուտը հանվել է։

«Աշխարհում տենց երկիր չկա, որ հանրաքվեով վարչատարածքային բաժանում անի, դա կառավարության բացառիկ լիազորությունն է։ Անցած տարի դեկտեմբերին մնացած համայնքների հետ կարող էինք իրենց էլ տանել խոշորացման, բայց քաղաքական խոստում էր եղել, որ պետք է սպասենք, մինչեւ համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրանա։ Ընտրությունը սեպտեմբերի 25-ին է, եւ մենք շրջանառում ենք օրենքի նախագիծը, որպեսզի ընտրության գնանք արդեն խոշորացված Ալավերդի համայնքով»,- եզրափակեց ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը եւ Էրդողանը քննարկել են հրատապ հարցեր
հաջորդը
ԱՄՆ-ը հանձնառու է ԼՂ կարգավորման հարցում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա