• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ժամանակակից լեզվով Աստվածաշունչը հայ ընթերցողի սեղանին

Աննման Մինասյան 18:05 | 27.05.2022
Աննման Մինասյան 18:05 | 27.05.2022
Presentation

Հայ ընթերցողի սեղանին են դրվել հունարեն ու եբրայերեն բնագրերից արդի արեւելահայերենի թարգմանված Նոր Կտակարանն ու Սաղմոսաց գիրքը:

Թարգմանությունից մինչեւ տպագրություն հասցնելու համար տարբեր մայրցամաքների մասնագետներից վեց տարի է պահանջվել: Աշխատանքներն իրակականացվել են ըստ «Աստվածաշնչային ընկերությունների համաժողովի» թարգմանական բաժնի 1999 թվականին ընդունած Աստվածաշնչի թարգմանության հիմնարար սկզբունքների եւ ընթացակարգի:

Ընթերցողի համար լիարժեք ընկալելի Սուրբ գիրք ունենալու նախաձեռնությունը ««Հավատք եւ Կյանք» Բարեկարգյալ Առաքելություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Մինասյանինն է: Առաջարկը ողջունել եւ համագործակցության ձեռք է մեկնել ԱՄՆ-ում, Կանադայում ու եվրոպական մի շարք երկրներում գործող «Բարեկարգյալ Առաքելություն» ՀԿ-ի վարչությունը:

Arthur MinasyanՄասնագետները վստահեցնում են, որ թարգմանությունն արվել է առանց բնագրի իմաստային կորստի, փոփոխության ու ավելորդ պաճուճանքի: Որպեսզի թարգմանությունն առավել բնական լինի, մինչ բուն գործին անցնելը եբրայերենի մասնագետ, միջազգային խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Թովմասյանը երկար ուսումնառություն է անցել Իսրայելում:

Աշխատանքային թիմը համալրված է եղել ոլորտի լավագույն մասնագետներով: «Օգտվել ենք արտերկրի մասնագետների խորհրդատվությունից: Թարգմանիչները համատեղ աշխատել են գրական խորհրդատու հայագետի հետ, ապահովել բառընտրության համապատասխանությունը, քննարկել այլընտրանքային տարբերակները»:

Արդյունքներից ոգեւորված՝ խմբագրակազմը նախաձեռնել է Հին Կտակարանի նոր թարգմանությունը, որը լույս կտեսնի մոտ ապագայում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեհաստանը եւ Ռումինիան Թուրքիայի ռազմավարական գործընկերնե՞ր
հաջորդը
Գնաճի հետ մեկտեղ բարձրանում է ռուսական նավթի գրավչությունը

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա