• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իսկ ո՞վ է պաշտպանելու իրավապաշտպանին

Տաթեւեր Լազարյան 12:56 | 30.05.2022
Տաթեւեր Լազարյան 12:56 | 30.05.2022
NGO

Օրերս տեղի ունեցավ «Իրավապաշտպանների իրավունքներն ու Հայաստանի հանձնառությունները» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպել էր Մարդու իրավունքների տուն Երեւանը (ՄԻՏ Երեւան)։ Ներկա էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ Երեւանից ու մարզերից։ Ներկայացվեց իրավապաշտպանների պաշտպանությանը, աջակցմանն ու հզորացմանն ուղղված ՄԻՏ Երեւանի գործունեությունը։ Հատուկ անդրադարձ արվեց վերջին տարիներին իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների, խտրականացման ու խարանավորման դեպքերին, իրավապաշտպանների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարումներին։ Ընդգծվեցին իրավապաշտպաններին հանրային աջակցություն տրամադրելու կարեւորությունն ու հանրային պատասխանատուների թերացումները։

 

NGOԱնդրադարձ արվեց նաեւ հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարությունների (SLAPP) հիմնախնդրին, երբ իրավապաշտպանների դեմ անհիմն քաղաքացիական հայցեր եւ քրեական արարքներ կատարելու վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվում, որոնց նպատակն է իրավապաշտպաններին լռեցնելը, հիմնական գործունեությունից շեղելը։

Այդօրինակ դատավարությունները մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Հայաստանում դրանց զոհ են հատկապես բնապահպան ակտիվիստները։ Ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունն, օրինակ՝ տասնյակ հայցերով փորձում է լռեցնել ոչ միայն բնապահպան ակտիվիստներին, այլեւ իրենց իրավունքների ու օրինական շահերի համար պայքարի դուրս եկած տեղի համայնքի բնակիչներին։

Առանձին քննարկման առարկա էր նաեւ ծանր վիրավորանքի քրեականացման խնդիրը՝ հատկապես հարուցված քրեական գործերի վիճակագրության վերլուծության համատեքստում արձանագրված բացասական միտումների առումով։

Համաժողովի երկրորդ մասում քնարկվեց իրավապաշտպանների պաշտպանության եւ աջակցության ուղղությամբ միջազգային մեխանիզմների (մասնավորապես՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկում) շրջանակում Հայաստանին տրված հանձնարարականները, Հայաստանի ստանձնած պարտավորություններն ու դրանց կատարման ընթացքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համաձայնեցնում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
հաջորդը
Ցորենի համաշխարհային պաշարները կբավարարեն 18 շաբա՞թ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա