• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Առաջնահերթը ճանապարհներն են

Տաթեւիկ Ճուղուրյան 15:15 | 31.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 15:15 | 31.05.2022
Tsaghkashat

2022-ի օգոստոս-սեպտեմբերին կմեկնարկի Ալավերդուց դեպի Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Այդ մասին օրեր առաջ «Ալիք Մեդիա»-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Ճանապարհն անցնում է Ալավերդու Սարահարթ թաղամասով։

SarahartԸստ պատգամավորի՝ թեեւ դեռ չկա նախագիծ-նախահաշիվ, բայց աշխատանքների իրականացման համար կառավարությունը միլիարդից ավելի գումար կծախսի։

«Նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք երկարացնել նորոգվող ճանապարհը, հասցնել մինչեւ Ակների Հայփոստի շենքի մոտ՝ գյուղամեջ։ Շուրջ 14 կմ էլի քարուքանդ ճանապարհ է, ինչը համայնքապետարանն իր բյուջեով ուղղակի չէր կարողանալու անել»,- ասաց Արեն Մկրտչյանը։

Նախորդ տարի էլ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղուց դեպի Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի՝ պետական միջոցներով իրականացված հիմնանորոգումն ավարտվեց։

Նշված ճանապարհների առաջնահերթ նորոգումը կառավարությունը պայմանավորում է դրանց զբոսաշրջային նշանակությամբ․ Սանահինի եւ Հաղպատի վանքերը իբրեւ մեկ միավոր ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

KajajkutԻսկ Ալավերդու վարչական տարածքում գտնվող գյուղական եւս երեք բնակավայրեր՝ Ծաղկաշատը, Կաճաճկուտը եւ Ջիլիզան, դեռ առանց ճանապարհի կմնան։ Այս խնդիրն, ըստ պատգամավոր Արեն Մկրտչյանի, «քայլ առ քայլ, նույն տրամաբանությամբ» պետք է լուծեն։

Բայց առջեւում համայնքների նոր խոշորացումն է՝ նոր բնակավայրերի միավորումն Ալավերդուն, ինչը ենթադրում է եղած խնդիրների բազմապատկում։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, սակայն, համայնքներում առկա խնդիրների լուծման հնարավորությունը կապում է բնակավայրերի միավորման ու բյուջեի կենտրոնացման հետ։ Ըստ նրա՝ խոշոր սուբվենցիոն ծրագրեր հնարավոր է իրականացնել միայն կենտրոնացված բյուջեի պայմաններում։

Aren Mkrtchyan«Եթե խոշորացված է համայնքը, ունես, օրինակ, 400 մլն բյուջե, որից 200-ը վարչական ու պարտադիր ծախսերի վրա է գնում, 200-ն էլ մնում է աշխատանքների համար, արդեն այդ գումարն ես դնում սուբվենցիայի, եւ պետությունից ստանում ես եւս 200 մլն։ Դա հնարավորություն է տալիս հատկապես փոքր գյուղական բնակավայրերում աշխատանքներ իրականացնելու։ Եվ այդ տրամաբանությամբ, որքան մեծ գումար է դնում համայնքը սուբվենցիայի, այնքան մեծ գումար է ստանում պետությունից»,- պարզաբանում է պատգամավորը։

Խոշորացման գործընթացի արդյունավետության մասին կառավարության մայիսի 26-ի նիստում խոսեց նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ ներկայացնելով համայնքներից ստացվող սուբվենցիոն ծրագրերի պատկերը։ Ըստ պաշտոնյայի՝ եթե 2019-ին մեկ մարզի կտրվածքով կառավարություն ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը (պետություն-համայնք միասին) 1-1,5 մլրդ դրամի սահմաններում է եղել, ապա այսօր այդ թիվը գրեթե տասնապատիկ մեծացել է։

Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կառավարությունը հավանություն տվեց։

Առաջարկվող փոփոխությամբ արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ (թվով 141 բնակավայր) խոշորացման շրջանային մոդելով կմիավորվեն 5 համայնքների մեջ։

Արագածոտնի մարզում կմիանան Թալինը եւ Արագածավանը, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակն ու Շողակաթը։ Լոռիում Ալավերդուն կմիանան Օձունը, Շնողը եւ Ախթալան, իսկ Տաշիրին՝ Մեծավանն ու Սարչապետը։ Սյունիքի մարզի միավորվող համայնքները Սիսիանն ու Գորայքն են։

«Էս պրոցեսը պետք է մինչեւ վերջ գնա, եւ համայնքները լինելու են շրջանային։ Հաջորդ փուլում արդեն մենք կառավարության կողմից իրականացվող տարածքային կառավարման քաղաքականության մոդելը պիտի փոխենք, պիտի անդրադառնանք մարզպետարաններին եւ մարզերի կառուցվածքներին, ինչը նույնպես ունի ե՛ւ արդյունավետության, ե՛ւ քաղաքական, ե՛ւ կառավարման կարեւոր բաղադրիչ»,- եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
8 միլիոն կյանք, 600 միլիոն հատված ծառ՝ ծխախոտի ինդուստրիայի զոհասեղանին
հաջորդը
ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ կկիրառի նավթի էմբարգո

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա