• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արտակ Բեգլարյանը՝ Արցախում մարդու ազատության առաջամարտիկ

aliq 12:43 | 02.06.2022
aliq 12:43 | 02.06.2022
Artak Beglaryan

Հունիսի 1-3-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում ընթանում է «Մարդու իրավունքներ եւ պատասխանատվություն. պատերազմի հետեւանքները» խորագրով առաջին միջազգային համաժողովը:

44-օրյա լայնածավալ պատերազմի հետեւանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) առաջացած մարդու իրավունքների ճգնաժամին նվիրված համաժողովին առկա կամ հեռավար ձեւաչափով մասնակցում են աշխարհի 16 երկրի ավելի քան 30 հեղինակավոր գիտնականներ եւ իրավաբաններ:

Միջազգային համաժողովի կազմակերպիչ «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» (CFTJ) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը համաժողովի շրջանակում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին  պարգեւատրել է «Ազատություն» մրցանակով:

«Ազատության մրցանակը շնորհվում է այն անհատին, որը արտասովոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում մարդու ազատության գործում: Արտակ Բեգլարյանը դա ցույց է տվել իր խիզախ ջանքերով՝ օգնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Նա Արցախում էր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչին ականատես եղավ «առաջին ձեռքից»:

Մենք բոլորս նրան հիշում ենք որպես շարունակվող պատերազմի ձայն, երբ ռումբերը թափվում էին երկնքից։ Իր պաշտոնում պարոն Բեգլարյանը դարձավ պատերազմի զոհերի եւ պատերազմից տուժածների ձայնը՝ լրատվամիջոցներին, միջազգային կառույցներին եւ խորհրդարանականներին տրված զեկուցումների, հարցազրույցների եւ ելույթների միջոցով հաղորդելով նրանց իրավիճակը: Նա եղել է Արցախում մարդու ազատության առաջամարտիկը, եւ մեզ համար մեծ պատիվ է պարոն Արտակ Բեգլարյանին շնորհել «Ազատություն» մրցանակը «Ճշմարտության եւ արդարության կենտրոնի» ամբողջ անձնակազմի անունից»,- ըստ «Արմենպրեսի»՝ հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:

Համաժողովի կազմակերպմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, ինչպես նաեւ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ Սահմանադրական դատարանը եւ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խոսել են սահմանազատման, ԼՂ կարգավորման թեմաներով
հաջորդը
Թուրքիայում կանայք սկսել են ավելի շատ ծխել

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022
  • Աննա Վարդապետյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

    17:57 | 29.06.2022
  • Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

    17:32 | 29.06.2022
  • Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է

    17:10 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

  • 5

    Լավրովի պատասխանատվությունը՝ Ստեփանակերտի այլընտրանք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա