• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եվրամիությունը կարեւորում է տարածաշրջանային երկխոսությունը

aliq 20:08 | 03.06.2022
aliq 20:08 | 03.06.2022
T. Klaar

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տարածաշրջանային խաղաղության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը:

Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը եւ աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջիններիս հետ Կլաարը հունիսի 3-ին ավելի վաղ առանձին հանդիպումներ էր ունեցել:

Քննարկել են պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ՀՀ արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը եւ կարեւորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության եւ գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման  հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանյան նիստի արդյունքներով փաստաթուղթ կստորագրվի
հաջորդը
Ինչու պարտվեցինք պատերազմում. Սերգեյ Շահվերդյան

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022
  • Աննա Վարդապետյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

    17:57 | 29.06.2022
  • Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

    17:32 | 29.06.2022
  • Բելառուսը «ոչ բարեկամական երկրներից» միրգ է ներկրում

    17:12 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

  • 5

    Լավրովի պատասխանատվությունը՝ Ստեփանակերտի այլընտրանք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա