• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եթե Լավրովը Բելգրադ ժամանի, Շոլցն իր այցը Սերբիա կչեղարկի

aliq 14:47 | 06.06.2022
aliq 14:47 | 06.06.2022
air

Բալկանյան թերակղզու երեք երկրներ՝ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեռնոգորիան, հրաժարվել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար տրամադրելուց:

Ըստ սերբական «Վեչերնե Նովոստի» պարբերականի՝ ՌԴ արտգործնախարարի հունիսի 6-7-ը նախատեսված այցը Սերբիա խափանվելու վտանգի տակ է հայտնվել, բայց ո՛չ պաշտոնական Բելգրադի մեղքով:

Ռուսաստանը մտադիր չէ «երկաթե վարագույր» ստեղծել. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Սերգեյ Լավրովի այցը Սերբիա չեղարկվել է. Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեռնոգորիան չեն համաձայնեցրել նախարար Լավրովի օդանավի թռիչքի թույլտվությունը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «երկաթե վարագույր» ստեղծել, Եվրամիությունն է Ռուսաստանը վարագույրով շրջապատում:

«Ձեր սխալն այն է, որ չափից դուրս եսասեր եք, ձեզ աշխարհի կենտրոնում եք պատկերացնում, կարծում եք, թե ձեզնից բացի այլ ազգեր աշխարհում չկան։ Դուք ինչ-որ մեկին դաս տալու բարոյական իրավունք չունեք»,- երեկ երեկոյան ԵՄ-ին է դիմել Զախարովան։

«Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը, փակել են կապի եւս մեկ խողովակ»,- իտալական La7 հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է Մարիա Զախարովան։

Զերծ ենք մնում ռուսատյաց կամ հակաարեւմտյան քաղաքականությունից. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր Սերգեյ Լավրովի Բելգրադ այցի չեղարկման կապակցությամբ կդիմի ժողովրդին։

Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչն արդեն իսկ զգուշացրել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցի առնչությամբ իրավիճակը բացառիկ բարդ է։ Նա ընդգծել է, որ նախագահ Վուչիչը ստիպված է եղել անձամբ զբաղվել ծագած դժվարություններով եւ լոգիստիկ հարցերով: Վուչիչը Լավրովի այցի հարցով խոսել է ԱՄՆ, Եվրամիության եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ։

Սերբիայի նախագահը եւս խոստովանել էր, թե Լավրովի Բելգրադ այցի նախապատրաստական աշխատանքները գնալով ավելի են բարդանում, մանավանդ հունիսի 10-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Սերբիա կատարելիք այցի պատճառով։ Վուչիչը խոստովանել է, որ որոշ տվյալներով՝ Շոլցը չի այցելի Սերբիա, եթե Բելգրադ այցելի Լավրովը։ «Դա ողբերգություն կլինի»,- նշել էր Սերբիայի ղեկավարը:

Սերբիայի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ երկիրը պահպանում է միջազգային իրավունքի նորմերն արտաքին քաղաքականության մեջ եւ զերծ է մնում ռուսատյաց կամ հակաարեւմտյան քաղաքականությունից: Վուչիչն ասել է, թե աշխարհը մշտապես փոխվում է, եւ որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը դրա ուղղակի հաստատումն է։

Վուչիչն ընդգծել է, թե ինքը տեղյակ է տարբեր երկրների ծայրահեղական ցանկություններից։ Եթե Մոսկվան ցանկանում է դադարեցնել Արեւմուտքի գերիշխանությունը, վերջինս էլ, ընդհակառակը, ցանկանում է պահպանել իր դիրքը։

Սերբիան Եվրոպայի միակ երկիրն է, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, թեեւ կողմ է քվեարկել ՄԱԿ-ի երեք բանաձեւերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի քան 1 միլիոն ամբողջապես պատվաստված ՀՀ-ում
հաջորդը
Երանի՜ «Առանց թուրքի Հայաստան»-ի քարոզիչները դասեր քաղած ըլլային թուրքերէն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա