• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Որսագողության դեպք Խոսրովի անտառում

aliq 14:07 | 06.06.2022
aliq 14:07 | 06.06.2022
Khosrov forest

«Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի աջ հատվածում` «Արփա-Սեւան» ամբարտակի հարեւանությամբ անցնող ջրատար առվում, սատկած բեզոարյան այծ է հայտնաբերվել։ Կենդանուն նկատել եւ ոստիկանություն է ահազանգել Արարատի մարզի բնակիչ Մանուկ Մ.-ն։

Ըստ shamshyan.com-ի՝ 33-ամյա Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամում:

Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում որսագողության փաստով:

Բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ ՀՀ-ում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։

Թարմացում.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» գրառման հետքերով ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, անմիջապես մեկնել են դեպքի վայր։

ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն:

Նախարարությունից զգուշացրել են, որ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքով բեզոարյան այծի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։ Հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։

Եթե իրավախախտմամբ պատճառվել է խոշոր վնաս, իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որ զեղչն ու ակցիան չմոլորեցնեն սպառողին
հաջորդը
Ավելի քան 1 միլիոն ամբողջապես պատվաստված ՀՀ-ում

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա