• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան

aliq 12:00 | 07.06.2022
aliq 12:00 | 07.06.2022
Constitutional Court of Armenia

ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնել են, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաեւ 2018-ից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի առաջին պաշտոնական այցը Երեւան:

Վենետիկի հանձնաժողովի այժմյան նախագահ Կլեր Բազի Մալորին այդ պաշտոնին ընտրվել է 2021-ի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության   աշխատանքներն իրականացվում են Եվրոպայի խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա):

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է։ Հանձնաժողովը ստեղծվել է 1990-ին, երբ փլուզվեց Բեռլինի պատը, եւ եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների:

Հանձնաժողովի ամբողջական եւ պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, եւ հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով:

2022-ի դրությամբ հանձնաժողովի անդամ է 61 պետություն, որոնցից 46-ը Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովը ժամանակի ընթացքում ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ հանդես գալով ոչ թե որպես ներեվրոպական, այլ միջազգային կառույց։

Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին եւ նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ֆոսֆորային ողջույն» Արցախին՝ Ուկրաինայի՞ց. ինչ-որ մեկն ամբողջ ճշմարտությունը չի ասում
հաջորդը
Երեւանում կքննարկեն անվտանգության հարցեր

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022
  • Թույլ չեն տա դուրս գալու Ուզբեկստանի կազմից 

    17:07 | 02.07.2022
  • ՌԴ-ում Կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

    17:03 | 02.07.2022
  • Մասկը եւ Հռոմի պապը քննարկել են մարդկության ապագան

    16:32 | 02.07.2022
  • ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԽ հետ համաձայնագրերին

    15:36 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    Սոցիոլոգիական հարցում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա