• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Ողբերգությո՞ւն, թե՞ հանցագործություն

aliq 14:15 | 10.06.2022
aliq 14:15 | 10.06.2022
car driven into crowd in Berlin

«The Washington Post»-ն անդրադարձել է Բեռլինում չորեքշաբթի տեղի ունեցած ավտովթարին։

Շառլոտենբուրգ թաղամասում մեքենան մխրճվել է մարդկանց մի խմբի մեջ, ինչի հետեւանքով մահացել է առնվազն մեկ մարդ, կա շուրջ մեկ տասնյակ վիրավոր:

Վարորդը մեքենան վարել է մայթի ուղղությամբ՝ դեպի քաղաքի արեւմտյան հատվածի հայտնի Kurfürstendamm առեւտրի կենտրոն, հարվածել մարդկանց, իսկ հետո մխրճվել Douglas դեղատան ցուցափեղկի մեջ:

Դեռ պարզ չէ, թե արդյոք դա դիտավորյալ հարձակում էր։

«Քանի որ ներկայում չենք կարող ասել՝ դա վատ ինքնազգացողության պատճառով է եղել, թե դիտավորյալ արարք, մենք Բեռլինի ոստիկանության անունից դեռ չենք խոսի հանցագործության մասին»,- ասել է ոստիկանության պետ Անյա Դիերշկեն։

Նա նշել է, որ հաստատվել է վարորդի ինքնությունը. Բեռլինում բնակվող 29-ամյա գերմանահայ է:

«Խմբի մի մասը ծանր վնասվածքներ է ստացել, ոմանք՝ թեթեւ, մի մարդ վնասվածքներից մահացել է»,- ասել է Դիերշկեն։

Ոստիկանության խոսնակ Թիլո Կաբլիցը գերմանական հեռուստատեսությանը հայտնել է, որ վարորդին սկզբում վնասազերծել են հետիոտները, իսկ այնուհետեւ նրան տեղում ձերբակալել է ոստիկանը:

Դեպքի վայր եկած հրշեջ ծառայության ներկայացուցիչ Քեւին Բարտկեն ասել է, որ ընդհանուր առմամբ կան հինգ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, երեք ծանր վնասվածքներ ունեցողներ, ինչպես նաեւ անորոշ թվով թեթեւ վիրավորվածներ։

Նա նաեւ հաստատել է, որ վարորդը բուժօգնություն է ստացել, սակայն վնասվածքների լրջության մասին ոչինչ ասել չի կարող։

Դերասան Ջոն Բարոումենը դեպքի վայրից Թվիթերում գրել է, որ իրավիճակը «բավականին սարսափելի էր»։ Ավելի ուշ Բարոումենը վերբեռնել է տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են շտապ օգնության ծառայությունները՝ ներառյալ ուղղաթիռները, ժամանում մարդկանց օգնելու: «Կան շատ ոստիկաններ, ճանապարհի մեջտեղում դիակ կա»,- նշել է դերասանը:

Ավտովթարը տեղի է ունեցել Breitscheidplatz-ի հրապարակի դիմաց։ Այստեղ 2016 թվականին մի թունիսցի սեւ բեռնատարով մխրճվել էր ամբոխի մեջ քաղաքի ամենահայտնի փողոցային սուրբծննդյան շուկաներից մեկում, սպանել առնվազն 12 մարդու եւ վիրավորել 55-ին:

Այն ժամանակ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը։

Չորեքշաբթի տեղի ունեցած միջադեպը Բեռլինի քաղաքապետի մեջ վատ հիշողություններ է արթնացրել ավելի քան հինգ տարի առաջ սուրբծննդյան հարձակման մասին:

«Մի իրավիճակ է, երբ մտածում ես՝ ի սեր Աստծո, նորից չկրկնվի: Վայրը պատահակա՞ն, թե՞ դիտավորյալ է ընտրված, մենք դեռ չգիտենք»,- ասել է նա Spiegel թերթին:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարարտանյութի գնման սուբսիդավորում Շիրակում
հաջորդը
ՄԱԿ-ի ԱԽ նոր անդամները

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա