Մի ընտանիքի պատմություն. «Մինչեւ պատերազմը մեզ թվում էր, թե մենք անմահ ենք»

Անի Գեւորգյան
Afyan family

28-ամյա պայմանագրային զինծառայող Անդրանիկ Աֆյանը փորձում է նոր կյանք սկսել: Թողել է ծխելը, սկսել է զբաղվել սպորտով, անգլերեն է սովորում: Նա ծնողների եւ երեք եղբայրների հետ բնակվում էր Քարվաճառի շրջանի Նոր Գետաշեն գյուղում, այժմ Երեւանի Շինարարական քոլեջի հանրակացարանում են: Աֆյանները կորցրել են ամեն ինչ, գյուղն ու տունը հիմա թշնամու հսկողության տակ են:

«14 տարեկանից զինվորական համազգեստի մեջ եմ եղել: Մեզ պապան շատ շուտ սկսեց տանել Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, ու մենք գիտեինք, որ պետք է զինվորական դառնանք»,- ասում է Անդրանիկը:

Աֆյանների բոլոր չորս տղամարդիկ մասնակցել են պատերազմին. երեք որդիներն էլ զինվորականներ էին, այժմ ծառայությունը շարունակում է միայն Անդրանիկը:

Մայրը` Կարինե Բաղդասարյանն ասում է, որ պատերազմում շատ բան է կորցրել, շատ տառապանք ու դժվարություն է տեսել, սակայն շնորհակալ է, որ երեք որդիներն էլ, ամուսինն էլ ողջ են մնացել: «Ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել»,- ասում է Կարինեն ու պատմում, որ երբ պատերազմի օրերին միջնեկ որդուց` Տիգրանից, երեք օր լուր չի եղել, ավագը` Անդրանիկը, կյանքը վտանգելով փնտրել է նրան, անցել բազմաթիվ փորձությունների միջով ու գտել է եղբորը` ոտքը վիրավորված:

Afyan familyԿարինե Բաղդասարյան. «Չէի պատկերացնում, որ պատերազմ կլինի: Երբ պայթյունները լսվեցին, կարծեցի՝ ճանապարհի վրա աշխատանքներ են անում:
Բայց հետո մեքենաները եկան ու տղաներին տարան դիրքեր»:

Afyan family «Ամուսինս ասաց` գնա՛ գյուղից, ես կմնամ: Ասացի` չեմ գնա, ես մենակ ձեզ ունեմ, ամուսինս ասաց` գնա՛, որ ընտանիքից գոնե մի հոգի ողջ մնա»:

Afyan family«Մի հագուստ վերցրի, որ երկու օրով գյուղից դուրս գամ: Երկու օրը դարձավ 44 օր»:

Afyan familyԱնդրանիկ Աֆյան. «Պատերազմից առաջ մեզ թվում էր, թե մենք անմահ ենք, զրահաբաճկոններն ու սաղավարտները միշտ չէր, որ հագնում էինք»:

Afyan family «Լուր էր տարածվել, որ մեր կողմը թշնամու դիվերսանտներն են մտել, որոնք հայերեն են խոսում եւ մեր համազգեստով են:
Դրանից հետո բոլորը բոլորին կասկածում էին: Նույնիսկ մի պահ մերոնք ինձ էին դրել թշնամու տեղ եւ քիչ էր մնում գերի վերցնեին»:

Afyan family«Երեք օր եղբորս փնտրելուց հետո գտա: Ոտքը քարշ տալով քայլում էր: Իրար տեսանք, գրկվեցինք. շատ երջանիկ պահ էր:
Հետո Տիգրանը հրաժարվեց հիվանդանոց իջնելուց, ու միասին բարձրացանք դիրքեր»:

Afyan familyՔանի որ Տիգրանը վիրավորվելուց անմիջապես հետո հիվանդանց չէր դիմել, այժմ նա չի համարվում
պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորական:

Afyan family Անդրանիկ Աֆյան. «Վեց ամիս հոգեբանական բուժում եմ ստացել: Այդ երեք օրը, երբ եղբորս զոհվածների մեջ էի փնտրում, վրաս լուրջ հետք էին թողել»:

Afyan familyՏիգրան Աֆյան. «Ոտքս արդեն լավ է, թեեւ ընթացքում բարդացում էր եղել: Այսքան ժամանակ է անցել,
բայց բոլորս պահում ենք պատերազմի ընթացքում տարբեր կամավորների ուղարկած հանձնուքների միջի նամակները»:

Afyan family «Այդ նամակները մինչ հիմա էլ վերընթերցում ենք»:

Afyan family Ընտանիքի կրտսեր որդին` Աշոտը եւս պատերազմից հետո թողել է ծառայությունը, հիմա փորձում է աշխատանք գտնել բանակից հեռու:

Afyan familyԱֆյաններն իրենց հեռախոսներում պահում են Նոր Գետաշենում արած հին լուսանկարները:

Afyan familyԿարինե Բաղդասարյան. «Ի սկզբանե Նոր Գետաշենում հոսանք չկար, ոչինչ չկար: Մենք չորս պատի մեջ էինք, բայց գիտեինք,
որ մեր ձեռքերով կարող ենք մեր տունը ու մեր նոր կյանքը կառուցել: Այդպես էլ արեցինք: Հիմա մենք ոչինչ չգիտենք»:

Afyan family «Չեմ փոշմանում, որ գնացել, այդքան տարի ապրել ենք: Երջանիկ կյանք ենք ապրել: Էդ կյանքն էլ ոչ մի տեղ չկա»:

Նման հոդվածներ